https://arm.sputniknews.ru/20230107/zhvozep-bvorel-petq-e-gvortsel-ekh-patgamavvory-lachinum-steghtsvats-iravitshaki-masin-53558244.html
«Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել». ԵԽ պատգամավորը` Լաչինում ստեղծված իրավիճակի մասին
«Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել». ԵԽ պատգամավորը` Լաչինում ստեղծված իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Պետեր վան Դալենը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին։ 07.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-07T15:17+0400
2023-01-07T15:17+0400
2023-01-07T15:26+0400
լաչինի միջանցք
ժոզեպ բորել
արցախ
խաղաղապահներն արցախում
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
եվրախորհուրդ
եվրախորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_0:94:1600:994_1920x0_80_0_0_6ef672c6dc528cbf7423cf64362500f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԵԽ պատգամավոր, «ԼՂ–ի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը կոչով դիմել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին` Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար քայլեր ձեռնարկելու կոչով։«Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները` դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լուռ։ Չեմ հասկանում։ Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել հիմա»,– Twitter-ի իր էջում գրել է պատգամավորը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ից ի վեր 10 հիվանդ էր Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_159:0:1600:1081_1920x0_80_0_0_6752bf7de9d93789a3b29539314a5e2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, ժոզեպ բորել, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, եվրախորհուրդ, եվրախորհրդարան
լաչինի միջանցք, ժոզեպ բորել, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, եվրախորհուրդ, եվրախորհրդարան
«Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել». ԵԽ պատգամավորը` Լաչինում ստեղծված իրավիճակի մասին
15:17 07.01.2023 (Թարմացված է: 15:26 07.01.2023) Պետեր վան Դալենը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԵԽ պատգամավոր, «ԼՂ–ի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը կոչով դիմել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին` Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար քայլեր ձեռնարկելու կոչով։
«Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները` դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լուռ։ Չեմ հասկանում։ Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել հիմա»,–
Twitter-ի իր էջում գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ
դեկտեմբերի 19-ից ի վեր 10 հիվանդ էր Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։