https://arm.sputniknews.ru/20230106/meqsikajum-tmravatshari-dzerbakalutjan-zhamanak-29-mard-e-spanvel-53548230.html
Մեքսիկայում թմրավաճառի ձերբակալության ժամանակ 29 մարդ է սպանվել
Մեքսիկայում թմրավաճառի ձերբակալության ժամանակ 29 մարդ է սպանվել
Sputnik Արմենիա
Գործողության արդյունքում Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է ձերբակալել «Խաղաղօվկիանոսյան կարտելի» 21 ենթադրյալ անդամի, առգրավվել է 53 ավտոմեքենա։ 06.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-06T19:51+0400
2023-01-06T19:51+0400
2023-01-06T19:53+0400
մեքսիկա
թմրանյութ
զոհ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/06/53548072_0:321:3071:2048_1920x0_80_0_0_59704a345a7db404c30c49ff772713fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մեքսիկայի Սինալոա նահանգում թմրավաճառ Օվիդիո Գուսմանին ձերբակալելու գործողության ընթացքում զոհվել են ուժային կառույցների 10 ծառայողներ, չեզոքացվել են 19 օրինախախտներ։ Այս մասին հայտնել Է Մեքսիկայի պաշտպանության նախարար Լուիս Սանդովալը գրում է ՌԻԱ Նովոստին։Սանդովալի խոսքով՝ Էսկինապի մունիցիպալիտետում հարձակողական հետագա գործողությունների արդյունքում սպանվել է ևս երկու զինծառայող, իսկ Կուլիականում ՝ մեկ ծառայող, օրվա ընթացքում վիրավորվել են ուժային կառույցների ինը աշխատակիցներ:Գործողության արդյունքում իշխանություններին հաջողվել է ձերբակալել «Խաղաղօվկիանոսյան կարտելի» 21 ենթադրյալ անդամի, առգրավել են 53, այդ թվում ՝ 26 զրահապատ ավտոմեքենա, 10 խոշոր տրամաչափի հրացան և գնդացիր և 26 միավոր այլ երկարափող զենք։ Տասնինը մարդ վերացվել է փոխհրաձգության ժամանակ։
մեքսիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/06/53548072_340:0:3071:2048_1920x0_80_0_0_a4512496b185b095a3877afd2bf33fb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեքսիկա, թմրանյութ, զոհ, ձերբակալություն
մեքսիկա, թմրանյութ, զոհ, ձերբակալություն
Մեքսիկայում թմրավաճառի ձերբակալության ժամանակ 29 մարդ է սպանվել
19:51 06.01.2023 (Թարմացված է: 19:53 06.01.2023) Գործողության արդյունքում Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է ձերբակալել «Խաղաղօվկիանոսյան կարտելի» 21 ենթադրյալ անդամի, առգրավվել է 53 ավտոմեքենա։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մեքսիկայի Սինալոա նահանգում թմրավաճառ Օվիդիո Գուսմանին ձերբակալելու գործողության ընթացքում զոհվել են ուժային կառույցների 10 ծառայողներ, չեզոքացվել են 19 օրինախախտներ։ Այս մասին հայտնել Է Մեքսիկայի պաշտպանության նախարար Լուիս Սանդովալը գրում է
ՌԻԱ Նովոստին։
«Զգալի թվով հանցավոր խմբերի հաջողվել է միավորվել՝ նպատակ ունենալով փրկել Օվիդիո Ն.-ին և հարձակվել այն զինծառայողների վրա, որոնք գտնվում էին Խեսուս Մարիայում (Գուսմանի ձերբակալության վայր-խմբ.), որտեղ, ցավոք 7 զինվոր զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ Հաշվի առնելով, որ հարձակվողները կիրառել են 50 մմ տրամաչափի գնդացիրներ, կարիք է եղել ինքնաթիռներից վարվող կրակի՝ զինծառայողների անվտանգությունը ապահովելու համար»,-հայտարարել է պաշտպանության նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ։
Սանդովալի խոսքով՝ Էսկինապի մունիցիպալիտետում հարձակողական հետագա գործողությունների արդյունքում սպանվել է ևս երկու զինծառայող, իսկ Կուլիականում ՝ մեկ ծառայող, օրվա ընթացքում վիրավորվել են ուժային կառույցների ինը աշխատակիցներ:
Գործողության արդյունքում իշխանություններին հաջողվել է ձերբակալել «Խաղաղօվկիանոսյան կարտելի» 21 ենթադրյալ անդամի, առգրավել են 53, այդ թվում ՝ 26 զրահապատ ավտոմեքենա, 10 խոշոր տրամաչափի հրացան և գնդացիր և 26 միավոր այլ երկարափող զենք։ Տասնինը մարդ վերացվել է փոխհրաձգության ժամանակ։