https://arm.sputniknews.ru/20230106/hnaravvor-e-qervobjany-hrazhesht-ta-nakharari-atvorin-zlm-53533010.html
Հնարավոր է` Քերոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին․ ԶԼՄ
Հնարավոր է` Քերոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով` թիրախում նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ 06.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-06T10:57+0400
2023-01-06T10:57+0400
2023-01-06T11:03+0400
վահան քերոբյան
պաշտոնանկություն
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52580397_0:38:1600:938_1920x0_80_0_0_d54b19245d9fd522253c7c45854015fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Առաջիկայում հնարավոր է` իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ինքը՝ Վահան Քերոբյանը լրատվականի հարցին՝ արդյոք իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ, հստակ պատասխան չի տվել։«Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա, երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որևէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին»,-գրում է թերթը:Այս պահին աշխատում է. դատախազությունը` ՀՀ զինդատախազի պաշտոնանկության լուրերի մասին«Ժողովուրդ»–ի տեղեկություններով` թիրախում նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։Նշենք, որ 2022 թվականի վերջին իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52580397_76:0:1499:1067_1920x0_80_0_0_c0f8d2887f9a7d844256cb7414485fac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, պաշտոնանկություն, նախարար
վահան քերոբյան, պաշտոնանկություն, նախարար
Հնարավոր է` Քերոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին․ ԶԼՄ
10:57 06.01.2023 (Թարմացված է: 11:03 06.01.2023) Լրատվամիջոցի տեղեկություններով` թիրախում նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Առաջիկայում հնարավոր է` իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաև իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում»,-նշում է լրատվամիջոցը:
Ինքը՝ Վահան Քերոբյանը լրատվականի հարցին՝ արդյոք իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ, հստակ պատասխան չի տվել։
«Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա, երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որևէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին»,-գրում է թերթը:
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով` թիրախում նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։
Նշենք, որ 2022 թվականի վերջին իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: