https://arm.sputniknews.ru/20230106/hastatun-mnaceq-hajreni-hvoghum-aprelu-vtshrakanutjan-mej-garegin-bn-arcakhcinerin-53535948.html
Հաստատուն մնացեք հայրենի հողում ապրելու վճռականության մեջ․ Գարեգին Բ–ն՝ արցախցիներին
Հաստատուն մնացեք հայրենի հողում ապրելու վճռականության մեջ․ Գարեգին Բ–ն՝ արցախցիներին
Sputnik Արմենիա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ 06.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-06T13:17+0400
2023-01-06T13:17+0400
2023-01-06T14:20+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ
ուղերձ
մայր աթոռ սուրբ էջմիածին
սուրբ ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/06/53536231_0:87:1600:987_1920x0_80_0_0_ab220d8edaf131b4801c9287eb731c22.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիք ունենք սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով պատգամի իր խոսքում այս մասին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը։Նա նշել է, որ պետք է զորանալ հայրենիքի սիրով և ամեն կերպ սատարել Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող հայրենակիցներին։ Պետք է գիտակցել, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկել մեր անկախ պետականությունը։Դա նման է տանը նորածնի հայտնվելուն. Առնակ քահանան՝ Սուրբ ծնունդը ճիշտ նշելու մասինԿաթողիկոսը Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ նաև իր խոսքն է հղել արցախցիներին․Նա ընդգծել է, որ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։«Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»,–ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։Սուրբ ծնունդը Հայաստանում․ ավանդույթներ և սովորույթներՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը: Տոնը սկսվում է հունվարի 5-ի ժամը 17:00-ից` Ճրագալույցի սուրբ պատարագով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/06/53536231_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7fcf4fada86137d92f43ba69437fa21d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, ուղերձ, մայր աթոռ սուրբ էջմիածին, սուրբ ծնունդ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, ուղերձ, մայր աթոռ սուրբ էջմիածին, սուրբ ծնունդ
Հաստատուն մնացեք հայրենի հողում ապրելու վճռականության մեջ․ Գարեգին Բ–ն՝ արցախցիներին
13:17 06.01.2023 (Թարմացված է: 14:20 06.01.2023) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիք ունենք սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով պատգամի իր խոսքում այս մասին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը։
«Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով` մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք»,-ասել է կաթողիկոսը։
Նա նշել է, որ պետք է զորանալ հայրենիքի սիրով և ամեն կերպ սատարել Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող հայրենակիցներին։ Պետք է գիտակցել, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկել մեր անկախ պետականությունը։
Կաթողիկոսը Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ նաև իր խոսքն է հղել արցախցիներին․
«Սիրելի՛ արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքներն այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր սուրբ եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ»,- ասել է Գարեգին Բ-ն։
Նա ընդգծել է, որ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։
«Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»,–ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը: Տոնը սկսվում է հունվարի 5-ի ժամը 17:00-ից` Ճրագալույցի սուրբ պատարագով: