https://arm.sputniknews.ru/20230106/erdvoghani-nerkajacucichy-kartsum-e-vor-ukrainajum-hakamartutjunn-arajikajum-srvelu-e-53538223.html
Էրդողանի ներկայացուցիչը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունն առաջիկայում սրվելու է
Էրդողանի ներկայացուցիչը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունն առաջիկայում սրվելու է
Sputnik Արմենիա
Անկարան կշարունակի Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու ջանքերը։ 06.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-06T14:21+0400
2023-01-06T14:21+0400
2023-01-06T14:28+0400
իբրահիմ քալըն
ռուսաստան
ուկրաինա
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24613992_0:83:1600:983_1920x0_80_0_0_010a1fa8d9d8b38c265292fdc2e4de96.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի–Sputnik. Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունն առաջիկա ամիսներին սրվելու է։ Նա այդ մասին գրել է Twitter-ում։Միևնույն ժամանակ Քալընն ընդգծել է, որ Անկարան կշարունակի Մոսկվայի և Կիևի բանակցությունները վերսկսելու ջանքերը՝ կրակի դադարելուց մինչև գերիների փոխանակում, հացահատիկի մատակարարումից մինչև միջուկային անվտանգություն:Հունվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Թուրքիայի առաջնորդը հերթական անգամ միջնորդություն է առաջարկել Զելենսկուն իրավիճակի կարգավորման հարցում։Նույն օրը թուրքական պետության ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը հիշեցրել է Պուտինին ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսությունն առաջ մղելու նախաձեռնությունների դրական արդյունքների մասին, որոնք դրսևորվել են հացահատիկային գործարքով ու ռազմագերիների փոխանակմամբ:
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24613992_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f9993bc1cdc62f4d611b917b0a947f72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իբրահիմ քալըն, ռուսաստան, ուկրաինա, թուրքիա
իբրահիմ քալըն, ռուսաստան, ուկրաինա, թուրքիա
Էրդողանի ներկայացուցիչը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունն առաջիկայում սրվելու է
14:21 06.01.2023 (Թարմացված է: 14:28 06.01.2023) Անկարան կշարունակի Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի–Sputnik. Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունն առաջիկա ամիսներին սրվելու է։ Նա այդ մասին գրել է
Twitter-ում։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կարծես թե սրվելու է։ Դա նշանակում է ավելի շատ մահեր, ավերածություններ և խոր ու երկարաժամկետ ճգնաժամ», - կանխատեսել է նա։
Միևնույն ժամանակ Քալընն ընդգծել է, որ Անկարան կշարունակի Մոսկվայի և Կիևի բանակցությունները վերսկսելու ջանքերը՝ կրակի դադարելուց մինչև գերիների փոխանակում, հացահատիկի մատակարարումից մինչև միջուկային անվտանգություն:
Հունվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Թուրքիայի առաջնորդը հերթական անգամ միջնորդություն է առաջարկել Զելենսկուն իրավիճակի կարգավորման հարցում։
Նույն օրը
թուրքական պետության ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը հիշեցրել է Պուտինին ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսությունն առաջ մղելու նախաձեռնությունների դրական արդյունքների մասին, որոնք դրսևորվել են հացահատիկային գործարքով ու ռազմագերիների փոխանակմամբ: