00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա նման է տանը նորածնի հայտնվելուն. Առնակ քահանան՝ Սուրբ ծնունդը ճիշտ նշելու մասին

© Sputnik / Andranik GhazaryanՏեր Առնակ քահանա Հարությունյան
Տեր Առնակ քահանա Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2023
Տեր Առնակ քահանա Հարությունյան
Բաժանորդագրվել
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Ինչպե՞ս է հայ ժողովուրդը պատրաստվում այդ տոնին և արդյո՞ք ճիշտ է ընկալում տոնի իմաստն ու խորհուրդը։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Տեր Առնակ քահանա Հարությունյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայ ժողովուրդը ավելի մեծ կարևորություն է տալիս տոնածառին ու ամանորյա պատրաստությանը, քան Սուրբ ծննդին, այնինչ պետք է լինի լրիվ հակառակը, Սուրբ ծննդին պետք է պատրաստվել իբրև մեծագույն տոնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանը։
Քահանային մտահոգում է նաև այն, որ մարդիկ տոնին պատրաստվում են արտաքնապես, այսինքն` սեղան դնելով, այլ ոչ թե ներքուստ.
«Հոգևոր տոներին պետք է նախևառաջ ներքին տրամադրությամբ պատրաստվել։ Դեկտեմբերի 30–ից սկսվում է սուրբծննդյան պահոց շրջանը։ Մարդիկ պետք է դրան հետևեն և հոգևոր առումով դիմավորեն սուրբծննդյան ավետիսը։ Այս տոնի պատրաստությունը ես միշտ նույնացնում եմ այն իրավիճակի հետ, երբ հղի կինը պատրաստվում է զավակ ունենալ, ու վերջին օրերին ամբողջ ընտանիքն է պատրաստվում ծնունդին, բոլորը բարի լարվածության մեջ են լինում, բնակարանն ու իրերն են պատրաստում։ Նույն կերպ մենք պետք է պատրաստվենք մանուկ Հիսուսի ծննդյանը»,– ասում է Տեր Առնակը։
Քահանան շատ կուզեր, որ Սուրբ ծնունդը նշելու ավանդույթները վերականգնվեին։ «Նախկինում այս օրն իսկապես խոշոր տոն է եղել, հայ ժողովուրդը շքեղությամբ է նշել այն` խաղիկներով, երգ ու պարով»,– ասում է նա։
Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25–ին։ Տեր Առնակի կարծիքով` մի կողմից այս փաստը շահեկան է, քանի որ Ամանորից առաջ տոնին մարդիկ ավելի ոգևորված են պատրաստվում, իսկ մյուս կողմից դա շեղում է պատմական փաստերից, քանի որ ի սկզբանե բոլորն են այս տոնը նշել հունվարի 6-ին։
Գյումրու ամենահին եկեղեցին. ինչպես և ինչու Սուրբ Աստվածածինը դարձավ Սուրբ Նշան
«Արևմուտքը նաև շեղվել է բուն սուրբծննդյան խորհրդից, որովհետև Christmas-ը դարձել է X-Mas, որտեղ Քրիստոսի հասկացողությունը այլևս դադարել է, որտեղ եկեղեցական խորհրդի մեջ լինելու գաղափարից անցել են ընտանեկան խորհրդի մեջ լինելու գաղափարին»,– ասում է քահանան։ Նա հավելում է, որ տոնը նշելու ավելի շուտ կամ ավելի ուշ լինելը այդքան էական չէ, որքան հասարակության պատրաստակամությունը` Սուրբ Ծնունդը պատշաճ շքեղությամբ նշելու։
Վերջին տարիներին պատերազմական ու հետպատերազմական իրավիճակի պատճառով շատերը հուսալքվեցին ու անգամ կորցրեցին հավատքն առ Աստված։ Դա Տեր Առնակ քահանա Հարությունյանը բնական է համարում։
«Առհասարակ հավատքը այդպիսին է, մարդ դժվարության մեջ է բացահայտում Աստծուն, կամ դժվարության մեջ հրաժարվում Աստծուց։ Նույնիսկ Հիսուսի աշակերտները այն դժվարին պահին, երբ խաչում էին Հիսուսին` փախան։ Վերջին երկու տարիներին և՛ եղան մարդիկ, որ խեղճացան, ընկճվեցին, կորցրեցին հավատը, և՛ եղան մարդիկ, որ իրապես կապվեցին հավատքի հետ՝ ցույց տալով, որ այլ ճանապարհ չկա»,– ասում է քահանան։
Նրա կարծիքով` եկեղեցին ազգապաշտպան ու ժողովրդին միավորող մեծ առաքելություն ունի, բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ ինչ լինի՝ պատասխանատվությունը պետք է եկեղեցին վերցնի իր վրա։
«Չի կարող բոլոր սպասումները եկեղեցին բավարարի, դրանք երբեմն առհասարակ կապ չունեն հոգևոր մտքի հետ, բայց եկեղեցին դարեր շարունակ ժողովրդի միասնականության հարցը լուծել է, երբեմն նաև ապահովել կեցությունը հայրենի հողի վրա»,– ասում է քահանան։
Շեշտում է՝ եկեղեցին ոչ թե այս կամ այն կուսակցության ու քաղաքական ուժի կողքին է լինում, այլ նրա, ով իր կարիքն ունի։
Դադիվանքի նախկին քահանան Մարտակերտում վերականգնում է Հակոբավանքը. լուսանկարներ
«Եկեղեցուն հաճախ մտցնում են շահարկության դաշտ, եկեղեցին հասկանում է` զսպում է իրեն։ Կան դեպքեր, երբ եկեղեցին կանգնում է մեջտեղում որպես բաժանարար ու հաշտեցնող, կան դեպքեր, երբ եկեղեցին մի կողմին է սատարում, քանի որ այդ պահին այդ կողմը անհրաժեշտություն ուներ, բայց եթե մյուս կողմն էլ անհրաժեշտություն ունենա , եկեղեցին նրա հետ էլ կլինի»։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում հոգևորականների ակտիվությանը, Տեր Առնակը կարծում է, որ դա նորմալ է, ավելին, այն իր դրական պտուղներն է տալիս, որովհետև բազմաթիվ մարդիկ այնտեղ գրում են իրենց հուզող հարցերն ու ստանում պատասխաններ։ Բայց նաև նշում է՝ մարդիկ սովորում են հոգևորականի հետ առցանց շփմանը ու շուտով կարող է վտանգվել հավատացյալ–հոգևորական իրական շփումը, որը չափազանց կարևոր է իրականության մեջ։
Լրահոս
0