https://arm.sputniknews.ru/20230106/amn-n-ukrainaji-shurj-qaghaqakan-kargavvorum-chi-cankanum-rd-despan-53532807.html
ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորում չի ցանկանում. ՌԴ դեսպան
ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորում չի ցանկանում. ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է պայքարել իրենց հետ «մինչև վերջին ուկրաինացին», իսկ Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը ամերիկացիներին ամենևին չի... 06.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-06T10:41+0400
2023-01-06T10:41+0400
2023-01-06T11:45+0400
ուկրաինա
անատոլի անտոնով
դեսպան
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
հրադադար
սուրբ ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/466/23/4662338_0:0:2780:1565_1920x0_80_0_0_8bc8e314c4de1d76f19d1a3ec69a19f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորում չի ցանկանում։ Կիևին զենք մատակարարելով` նրանք դրդում են ծայրահեղականներին «նոր սարսափելի գործողությունների»։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ից ռազմական օգնության յուրաքանչյուր նոր մատակարարմամբ Ուկրաինայի ծայրահեղականներն «ավելի ու ավելի մեծ անպատժելիություն են զգում»:Նրա խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ Վաշինգտոնը տրամադրված է պայքարել ռուսների հետ «մինչև վերջին ուկրաինացին», իսկ Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը ամերիկացիներին ամենևին չի հուզում։Դեսպանը Ուկրաինային «Bradley» հետևակի մարտական մեքենաների փոխանցումն անվանել է «ապացույց այն բանի, որ Միացյալ Նահանգներում չէին էլ պատրաստվում լսել ռուսական կողմի բազմաթիվ կոչերը՝ հաշվի առնել նման վտանգավոր գծի հնարավոր հետևանքները»։Զելենսկին մերժել է սուրբծննդյան հրադադարի առաջարկըԱնտոնովն ընդգծել է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ռուսաստանի թուլացման նպատակասլաց աշխատանքը սկսել է Ուկրաինայում հատուկ գործողությունից շատ առաջ։Պենտագոնն ավելի վաղ հաստատել էր, որ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթը կհրապարակվի այսօր` հունվարի 6–ին, փաթեթում կներառվեն «Bradley» հետևակի մարտական մեքենաները:Տեղական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ փաթեթի արժեքը կկազմի ռեկորդային 3 մլրդ դոլար:Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 315-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/466/23/4662338_59:0:2780:2041_1920x0_80_0_0_fcd6e9d6bb817dcea55407f631fa635b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, անատոլի անտոնով, դեսպան, պատերազմ, դոնբաս, ռուսաստան, հրադադար, սուրբ ծնունդ
ուկրաինա, անատոլի անտոնով, դեսպան, պատերազմ, դոնբաս, ռուսաստան, հրադադար, սուրբ ծնունդ
ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորում չի ցանկանում. ՌԴ դեսպան
10:41 06.01.2023 (Թարմացված է: 11:45 06.01.2023) Ռուս դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է պայքարել իրենց հետ «մինչև վերջին ուկրաինացին», իսկ Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը ամերիկացիներին ամենևին չի հուզում։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորում չի ցանկանում։ Կիևին զենք մատակարարելով` նրանք դրդում են ծայրահեղականներին «նոր սարսափելի գործողությունների»։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ից ռազմական օգնության յուրաքանչյուր նոր մատակարարմամբ Ուկրաինայի ծայրահեղականներն «ավելի ու ավելի մեծ անպատժելիություն են զգում»:
«Ոչ մեկի մոտ չպետք է կասկած մնա, թե ով է պատասխանատու ներկայիս հակամարտության ձգձգման համար։ ԱՄՆ վարչակազմի բոլոր գործողություններն ուղղակիորեն վկայում են քաղաքական կարգավորման ձգտման բացակայության մասին։ Նույնիսկ Սուրբ ծննդին մեր կողմից միակողմանի հայտարարված հրադադարն այստեղ «դադար վերցնելու փորձ» են անվանում»։
Նրա խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ Վաշինգտոնը տրամադրված է պայքարել ռուսների հետ «մինչև վերջին ուկրաինացին», իսկ Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը ամերիկացիներին ամենևին չի հուզում։
Դեսպանը Ուկրաինային «Bradley» հետևակի մարտական մեքենաների փոխանցումն անվանել է «ապացույց այն բանի, որ Միացյալ Նահանգներում չէին էլ պատրաստվում լսել ռուսական կողմի բազմաթիվ կոչերը՝ հաշվի առնել նման վտանգավոր գծի հնարավոր հետևանքները»։
Անտոնովն ընդգծել է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ռուսաստանի թուլացման նպատակասլաց աշխատանքը սկսել է Ուկրաինայում հատուկ գործողությունից շատ առաջ։
Պենտագոնն ավելի վաղ հաստատել էր, որ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթը կհրապարակվի այսօր` հունվարի 6–ին, փաթեթում կներառվեն «Bradley» հետևակի մարտական մեքենաները:
Տեղական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ փաթեթի արժեքը կկազմի ռեկորդային 3 մլրդ դոլար:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 315-րդ օրը։