https://arm.sputniknews.ru/20230105/erdvoghany-putini-het-zrujcum-kvoch-e-arel-ardar-vorvoshum-kajacnel-ukrainaji-harcum-53504234.html
Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ է արել արդար որոշում կայացնել Ուկրաինայի հարցում
Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ է արել արդար որոշում կայացնել Ուկրաինայի հարցում
Sputnik Արմենիա
Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամը։ 05.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-05T15:05+0400
2023-01-05T15:05+0400
2023-01-05T15:14+0400
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
ուկրաինա
թուրքիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2018/81/20188183_0:0:1601:901_1920x0_80_0_0_f63b328b041ff9a2d23069069bad53fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ կողմ է Ուկրաինայի հարցում արդար որոշմանը։ Էրդողանի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությանը։Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը զրույցի ընթացքում ասել է, որ ուկրաինական թեմայով բանակցությունները նախկինում դրական արդյունքներ են տվել պարենային միջանցքի, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգ գոտու, կալանավորների վերադարձի վերաբերյալ նախաձեռնություններում։ Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ կողմ է հրադադարին։Ձգտում ենք նախատեսվածից շուտ ավարտել գազային հանգույցի նախագիծը. Էրդողանը` Պուտինին
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2018/81/20188183_0:0:1385:1039_1920x0_80_0_0_a937c13d4f668afd541fcdb629125345.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, ուկրաինա, թուրքիա, ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, ուկրաինա, թուրքիա, ռուսաստան
Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ է արել արդար որոշում կայացնել Ուկրաինայի հարցում
15:05 05.01.2023 (Թարմացված է: 15:14 05.01.2023) Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ կողմ է Ուկրաինայի հարցում արդար որոշմանը։ Էրդողանի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությանը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը զրույցի ընթացքում ասել է, որ ուկրաինական թեմայով բանակցությունները նախկինում դրական արդյունքներ են տվել պարենային միջանցքի, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգ գոտու, կալանավորների վերադարձի վերաբերյալ նախաձեռնություններում։ Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ կողմ է հրադադարին։