00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի վտանգավոր է ոչ թե հիվանդ, այլ փչացած ձուկը. սատկած սիգն ու իշխանը վաճառքի՞ են հանել

© Sputnik / Aram NersesyanՁկներ
Ձկներ - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2023
Ձկներ
Բաժանորդագրվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փողոցներում վաճառվող ձկները ստուգելու գործառույթ չունի։ Միաժամանակ Բարդուխ Գաբրիելյանն ասում է` եթե ոչ հիվանդության հետևանքով «թարմ սատկած» ձուկ են վաճառում, վտանգավոր չէ։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը սատկած ձկների վաճառքի հետ կապված ահազանգեր չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` անդրադառնալով անկած ձկների վաճառքի վերաբերյալ «ահազանգերին»։
Սոցցանցերում որոշ օգտատերեր գրել են, որ այս տարի փողոցներում վաճառել են նաև սատկած ձկներ։
Վերջերս ՍԱՏՄ–ն ստուգումներ էր արել ձկնաբուծարաններում, և տնտեսվարողներից մեկը հայտնել էր, որ մոտ 60 տոննա անկած ձուկ է թաղել։
«Տարօրինակ է, որ մեր թեժ գծին անկած ձկներ վաճառելու հարցով ահազանգ չենք ստացել, քանի որ հիմնականում նման թեմաներով մեզ զանգում են։ Սակայն մենք ահազանգ ենք համարում նաև սոցցանցերում արված գրառումները, արձագանքում ենք դրանց և պատասխանում մեկնաբանություններում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։ Մենք տեղեկացնում ենք, որ փողոցում վաճառվող ձուկը գնել և օգտագործել չի կարելի առհասարակ. այն վտանգավոր է` անկախ ամեն ինչից»,–ասաց Հարությունյանը։
Միաժամանակ նա նշեց, որ փողոցային առևտուրն իրենց գործառույթների շրջանակում չէ. միայն իրավաբանական անձանց հետ գործ ունեն։
Հարությունյանը հայտնեց նաև, որ մի տնտեսությունում ձկների հիվանդություն էին հայտնաբերել, որոնք, սակայն, մարդու համար վտանգավոր չեն։
ՍԱՏՄ–ն այս պահին մի քանի տնտեսություններում ստուգումներ է իրականացնում հասկանալու համար, թե արդյոք դրանցում էլ կան խնդիրներ, թե ոչ։ Սակայն ձուկը, ըստ Հարությունյանի, չունի այնպիսի հիվանդություն, որը մարդու համար վտանգավոր է։
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց` որոշ ժամանակ առաջ որոշ տնտեսություններում ծիածանափայլ իշխանի անկում կար, և, ըստ լուրերի, դրանք հայտնվել են վաճառքի։
Ինչ վերաբերում է սատկած ձուկը վաճառելուն, ապա Գաբրիելյանը նշեց` սիգը, օրինակ, կենդանի ձևով չեն վաճառում, քանի որ նուրբ ձուկ է` ջրից հանելուց 5-6 րոպե հետո սատկում է։
«Այսինքն` եթե այսպես ասած ոչ հիվանդությունից «թարմ սատկած» ձուկ են վաճառում, վտանգավոր չէ, սակայն եթե վաղուց է սատկել, կարող է վտանգ պարունակել, քանի որ տոքսիններ են առաջանում, որոնք կարող են թունավորման բերել։ Բացի այդ, կարևոր է` ինչ պայմաններում է ձուկը պահվում. եթե սառը պայմաններում է, ապա 2-3 օր կարող է մնալ, խորը սառեցման պայմաններում`մի քանի ամիս կարող է պահպանվել, իսկ եթե տաք տեղում է, ապա մի քանի ժամում կարող է փչանալ»,–ասաց Գաբրիելյանը։
Միաժամանակ պրոֆեսորն ընդգծեց` չի կարելի ձկան նման սննդամթերքը փողոցում վաճառել, քանի որ այն արդեն իսկ վտանգ է պարունակում, և գնողը կարող է թունավորվել։ Հարցն այն է, որ փողոցային վաճառքի ժամանակ ձկի պահման պայմաններ չկան` արկղերով դնում են առանց սառնարանների։
Ինչ վերաբերում է մտավախությանը, թե ձկներից մարդուն կարող է որևէ հիվանդություն փոխանցվել, ապա, Գաբրիելյանի խոսքով, որոշ հիվանդություններ կարող են նման վտանգ պարունակել։ Սակայն նա չի հիշում Հայաստանում գոնե մեկ նման դեպք։ Ուստի հիմնական վտանգը ոչ թե ձկան հիվանդությունն է, որը կարող է մարդուն փոխանցվել, այլ փչացած ձուկը։ Ըստ նրա` հիմնականում տնտեսություններում աճեցվող ձկներն են այդ հիվանդություններն ունենում, քան բնական պայմաններում ապրողները։
Պրոֆեսորը հավելեց` մեր երկրում վտանգը գալիս է ձուկը ոչ ճիշտ պահելուց, ոչ թարմ լինելուց։
Հիշեցնենք, որ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ–ի նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դեկտեմբերի 28-ին ասել էր` Հայաստանում ձկների զանգվածային անկում է սկսվել, որի պատճառը Իրանից վարակված ձկների խմբաքանակի ներկրումն է եղել։
Լրահոս
0