https://arm.sputniknews.ru/20230104/rd-ngn-n-pvordzum-e-bacarel-migrantneri-keghts-amusnutjunnery-rusastanum--53454102.html
ՌԴ ՆԳՆ-ն փորձում է բացառել միգրանտների կեղծ ամուսնությունները Ռուսաստանում
ՌԴ ՆԳՆ-ն փորձում է բացառել միգրանտների կեղծ ամուսնությունները Ռուսաստանում
Sputnik Արմենիա
Ներկա պահին տվյալ օրինագծի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ է անցկացվում։ 04.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-04T10:40+0400
2023-01-04T10:40+0400
2023-01-04T10:40+0400
ռուսաստան
քաղաքացի
ամուսնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53453327_0:72:2560:1512_1920x0_80_0_0_822e0cbd558a55afb1553fac97dab0f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՌԴ ՆԳՆ–ն օրենքի նախագիծ է նախապատրաստել` ուղղված երկրում սեփական կարգավիճակն օրինականացնելու համար օտարերկրացիների կողմից կեղծ ամուսնություններ կնքելն ու կեղծ հայրություն ճանաչելը բացառելուն։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։Վոլկը նշել է, որ ներկա պահին տվյալ օրինագծի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ է իրականացվում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինների կողմից նախկինում ՌԴ–ում բնակվելու համար օտարերկրացիներին տված թույլտվությունների չեղարկման մոտ 400 որոշում է կայացվել՝ կապված ՌԴ քաղաքացու հետ տվյալ անձանց ամուսնությունը դատական կարգով անօրինական ճանաչելու հետ։«ՌԴ քաղաքացիության մասին» գործող օրենքը նախատեսում է, որ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կարող են հավակնել ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգին, եթե հանդիսանում են ամուսիններ ՌԴ քաղաքացու հետ ոչ պակաս քան 3 տարի, ինչպես նաև առանց այդ ժամկետի պահպանման, եթե ընտանիքում ընդհանուր երեխա կա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53453327_0:0:2560:1920_1920x0_80_0_0_d10d28caa20c8295d2c16b54583f9c77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, քաղաքացի, ամուսնություն
ռուսաստան, քաղաքացի, ամուսնություն
ՌԴ ՆԳՆ-ն փորձում է բացառել միգրանտների կեղծ ամուսնությունները Ռուսաստանում
Ներկա պահին տվյալ օրինագծի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ է անցկացվում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՌԴ ՆԳՆ–ն օրենքի նախագիծ է նախապատրաստել` ուղղված երկրում սեփական կարգավիճակն օրինականացնելու համար օտարերկրացիների կողմից կեղծ ամուսնություններ կնքելն ու կեղծ հայրություն ճանաչելը բացառելուն։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Ներկայում Ռուսաստանի ՆԳՆ–ն դաշնային օրենքի նախագիծ է մշակել, որն ուղղված է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ապօրինի քաղաքացիություն ստանալու համար կեղծ ամուսնությունների կիրառումն ու հայրության կեղծ ճանաչումը բացառելու մասով միգրացիոն օրենսդրության կատարելագործմանը», – ասել է նա։
Վոլկը նշել է, որ ներկա պահին տվյալ օրինագծի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ է իրականացվում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինների կողմից նախկինում ՌԴ–ում բնակվելու համար օտարերկրացիներին տված թույլտվությունների չեղարկման մոտ 400 որոշում է կայացվել՝ կապված ՌԴ քաղաքացու հետ տվյալ անձանց ամուսնությունը դատական կարգով անօրինական ճանաչելու հետ։
«ՌԴ քաղաքացիության մասին» գործող օրենքը նախատեսում է, որ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կարող են հավակնել ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգին, եթե հանդիսանում են ամուսիններ ՌԴ քաղաքացու հետ ոչ պակաս քան 3 տարի, ինչպես նաև առանց այդ ժամկետի պահպանման, եթե ընտանիքում ընդհանուր երեխա կա։