https://arm.sputniknews.ru/20230104/nakhatesvum-e-ajs-tari-amrany-sevanum-unenal-evs-3-hanrajin-lvoghap-53476401.html
Նախատեսվում է այս տարի ամռանը Սևանում ունենալ ևս 3 հանրային լողափ
Նախատեսվում է այս տարի ամռանը Սևանում ունենալ ևս 3 հանրային լողափ
Sputnik Արմենիա
Մինչ այս տարեվերջյան հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու մի քանի այլ... 04.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-04T16:57+0400
2023-01-04T16:57+0400
2023-01-04T17:06+0400
շրջակա միջավայրի նախարարություն
նիկոլ փաշինյան
քննարկում
սևանա լիճ
լողափ
սիգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53475130_0:322:1322:1066_1920x0_80_0_0_63e0b701b37b6d35835398724c96bc76.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մասնավորապես Սևանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաև սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ:Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի:Ներկայացվել խորքային հորերի լուծարման և/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվել է, որ դրանց քանակը հստակեցվել է, այժմ ամփոփվում են աշխատանքների իրականացման և տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները:Քննարկման առարկա են դարձել նաև բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները:Հիշեցնենք, որ մինչ այս տարեվերջյան հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու մի քանի այլ նախարարություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53475130_0:0:1421:1066_1920x0_80_0_0_e6372560126c54e0caf0fccecadbe2d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շրջակա միջավայրի նախարարություն, նիկոլ փաշինյան, քննարկում, սևանա լիճ, լողափ, սիգ
շրջակա միջավայրի նախարարություն, նիկոլ փաշինյան, քննարկում, սևանա լիճ, լողափ, սիգ
Նախատեսվում է այս տարի ամռանը Սևանում ունենալ ևս 3 հանրային լողափ
16:57 04.01.2023 (Թարմացված է: 17:06 04.01.2023) Մինչ այս տարեվերջյան հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու մի քանի այլ նախարարություններ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը, հայտնում են
ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մասնավորապես Սևանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաև սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ:
Նշվել է, որ հաշվետու տարում սիգի արդյունագործական որսի ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող ձկնորսների թիվը հասել է 800-ի, 2022 թվականից արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում է այս տարի ամռանը ունենալ ևս 3 հանրային լողափ՝ համապատասխան կահավորմամբ և անվճար ծառայությունների ցանկով: Աշխատանք է տարվում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի:
Ներկայացվել խորքային հորերի լուծարման և/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվել է, որ դրանց քանակը հստակեցվել է, այժմ ամփոփվում են աշխատանքների իրականացման և տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները:
Քննարկման առարկա են դարձել նաև բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները:
Հիշեցնենք, որ մինչ այս տարեվերջյան հաշվետվություններ են ներկայացրել
արտաքին գործերի,
առողջապահության,
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու մի քանի այլ նախարարություններ։