00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ստեփան Դանիելյան
ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ ստրատեգիական որոշումներով է առաջնորդվում. Ստեփան Դանիելյան
09:06
5 ր
Կարապետ Հովհաննիսյան
3–սենյականոց բնակարանների վարձակալության արժեքը կնվազի մինչև 90-120 հազար դրամ. Կարապետ Հովհաննիսյան
09:12
7 ր
Բաբկեն Թունյան
ՀՀ–ում ծխախոտի տուփերը պետք է համապատասխանեն ԵԱՏՄ կանոնակագին. Բաբկեն Թունյան
09:20
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
15 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջ 17 000 հարցաքննված, 70 մեղադրյալ. Քյարամյանը՝ 44-օրյա պատերազմի հետաքննության մասին

© Photo : official site of the Investigative Committee of RAԱրգիշտի Քյարամյան
Արգիշտի Քյարամյան - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2023
Արգիշտի Քյարամյան
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեի նախագահի խոսքով` բազմաշերտ քննության նպատակն է ամբողջությամբ պարզաբանել պարտության պատճառներն ու բացահայտել մեղավոր անձանց։ Նա հայտնեց, որ ավելի քան 70 սպաներ մեղադրյալ են։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համաձայն չէ, թե 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգվում են։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում նա նշեց, որ ձգձգման մասին խոսելիս պետք է անդրադառնալ վարույթների ծավալին և քննության որակին։
Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախաձեռնվել են 1600 վարույթներ, որոնցից 160-ի ընթացքը լուծվել է։
ՔԿ նախագահն ընդգծեց, որ շատ դետալային քննություն է իրականացվում, քննության լայն շրջանակ է վերցվել, որպեսզի հնարավոր լինի բացահայտել բոլոր հարցերը` իրենց մանրամասնություններով։
«Մենք ընդհուպ դիվիզիայից մինչև վաշտի մակարդակ, կորպուսից երբեմն դասակի մակարդակի քննություն ենք իրականացնում, և քննության այս աստիճանի բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր հիմնական նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառներն ու պայմանները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտությանը»,– նշեց Քյարամյանը։
Նրա խոսքով` առնվազն 17.000 մարդ է հարցաքննվել, ինչն արդեն վկայում է քննության ծավալների մասին։ ՔԿ նախագահը հայտնեց, որ քրեական գործերը պայմանականորեն բաժանվել են 2 մասի` սպաների և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր։
Սպաների վերաբերյալ քննվող քրգործերը կենտրոնացվել են զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչությունում, գործերը միացվել են ըստ ուղղությունների։ Օրինակ` 10-րդ դիվիզիայի վերաբերյալ քննվող քրեական գործ, 18-րդ դիվիզիայի, առաջին բանակային կորպուսի վերաբերյալ, Շուշիի անկման դրվագն առանձին քրգործով է քննվում, հոկտեմբերի 7-8-ի վերաբերյալ օպերացիան և այլն։ Նա ընդգծեց, որ շատ կարևոր քրեական գործ ունեն, որը վերաբերում է նախապատերազմական իրադրությանը։
Առանձնացված քրգործ կա նաև, որը վերաբերում է պատերազմի ընթացքում և պատերազմից առաջ զորահավաքի կազմակերպմանը։ Քյարամյանի խոսքով` յուրաքանչյուր դրվագով մանրամասն քննություն է իրականացվում, և քննչական մեծ խմբեր են աշխատում։
44–օրյա պատերազմի գործով մի շարք պաշտոնատար անձինք են հարցաքննվել
«Ցանկացած փաստարկ, որը քննությամբ ի հայտ է գալիս, անպայման մի քանի անգամ տարբեր ձևերով ստուգվում և վերստուգվում է։ Սա պայմանավորված է նրանով, որ մենք շատ լավ գիտակցում ենք, որ նրանք, ովքեր այս գործերով ենթադրյալ հանցանք կատարած անձինք են համարվում, որպես կանոն վաստակ ունեցող զինվորականներ են, և մեզ համար շատ բարդ է որոշումներ կայացնել այդպիսի անձանց վերաբերյալ։ Մենք հստակ խնդիր ենք դրել մեր առջև, որ այս գործերով պետք է հարյուրտոկոսանոց հիմնավորվածություն և ներքին համոզմունք ունենանք, որ կարողանանք գործերի ընթացքները լուծել»,– շեշտեց ՔԿ նախագահը։
Նա հայտնեց, որ 70-ից ավելի սպաներ մեղադրյալ են։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0