https://arm.sputniknews.ru/20230104/hh-glkhavvor-datakhazy-kargapahakan-tujzh-e-nshanakel-nakhin-zinvvorakan-datakhazi-nkatmamb-53461975.html
ՀՀ գլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել նախկին զինվորական դատախազի նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել նախկին զինվորական դատախազի նկատմամբ
Sputnik Արմենիա
Նախկին զինվորական դատախազը համաձայնության է եկել զինծառայողների ու նրանց պաշտպանների հետ։ 04.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-04T14:49+0400
2023-01-04T14:49+0400
2023-01-04T15:05+0400
դատախազ
աննա վարդապետյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_b3b52424988cbf377c27ad0ce12c4975.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազի (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ) նկատմամբ նշանակել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազաության մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ վերոհիշյալ անձը լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:Նշված է նաև, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով ։ Նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով:Իսկ Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, աննա վարդապետյան
դատախազ, աննա վարդապետյան
ՀՀ գլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել նախկին զինվորական դատախազի նկատմամբ
14:49 04.01.2023 (Թարմացված է: 15:05 04.01.2023) Նախկին զինվորական դատախազը համաձայնության է եկել զինծառայողների ու նրանց պաշտպանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազի (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ) նկատմամբ նշանակել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազաության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ վերոհիշյալ անձը լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:
«Պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, դատական երկու գործերով առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի, ինչպես նաև Ն.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ համաձայնեցման վարույթների շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմերի հետ համաձայնության է եկել ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման»,– ասված է հաղորդագրությունում:
Նշված է նաև, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով ։ Նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով:
Իսկ Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: