00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ հաշվին է ապահովվել 2022-ի տնտեսական աննախադեպ աճը. Վարդան Արամյանի տեսակետը

© Sputnik / Aram NersesyanՎարդան Արամյանը Sputnik ռադիոկայանում
Վարդան Արամյանը Sputnik ռադիոկայանում - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Վարդան Արամյանը Sputnik ռադիոկայանում
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է անցնող ֆինանսական և տնտեսական տարին և ներկայացրել 2023թ. հնարավոր զարգացումների մասին իր պատկերացումները։
2022թ–ին Հայաստանի գրանցած աննախադեպ տնտեսական աճը պայմանավորված է «պահային գործոնով»` աշխարհաքաղաքական ու համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված իրավիճակով ու որպես հետևանք` Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիների ու կապիտալի ներհոսքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
«Այդ գումարը եկավ, որովհետև կոնֆլիկտ կար Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև։ Բնականաբար, այդ կոնֆլիկտին արձագանքեցին թե՛ տնային տնտեսությունները, թե՛ ընկերությունները, որոնք սկսեցին ավելի անվտանգ վայրեր տեղափոխել իրենց գումարներն ու բիզնեսը»,– ասաց Արամյանը` արձանագրելով, որ ՌԴ քաղաքացիների ու ընկերությունների համար ֆինանսական համակարգի անվտանգության տեսակետից առավել նախընտրելի են Հայաստանն ու Վրաստանը, իսկ ՏՏ ոլորտի ընկերությունների համար` հատկապես Հայաստանը, քանի որ այդ ոլորտի համար դեռևս 2014թ-ից մեր երկրում սահմանված են հարկային լայն արտոնություններ։

Ռեկորդային աճով հպարտանալուց առաջ հարկավոր է ուսումնասիրել

ՌԴ–ից Հայաստան այցելած անձանց թիվը 2022թ–ի հունվար– հոկտեմբերին 2.7 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արամյանի գնահատմամբ` դա ահռելի մեծ ներհոսք է Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկրի համար։
«Բնականաբար, այդ մարդիկ չեն գալիս դատարկ գրպանով, այլ իրենց հետ բերում են փողեր։ Առավել ևս, եթե նրան գալիս են այստեղ ոչ թե 5-7 օրով, այլ ամիսներով մնալու նպատակով։ Դա հանգեցրել է տնտեսական աննախադեպ աճի»,– ասաց Արամյանը` արձանագրելով, որ նույն ժամանակահատվածում ՌԴ–ից ՀՀ ֆիզիկական անձանց փոխանցումները նախորդ տարվա 10 ամիսների համեմատ աճել են 3 անգամ` 700 մլն դոլարից հասնելով ավելի քան 2 միլիարդի։
Այս համատեքստում ռեկորդային ցուցանիշներով հպարտանալուց առաջ նախկին նախարարը խորհուրդ է տալիս ուսումնասիրել տնտեսական աճի կառուցվածքը և հատկապես արտահանելի հատվածի մասնաբաժինը տնտեսական աճի կառուցվածքում։
«Արտահանելի հատված մեզ մոտ սովորաբար համարվում են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը տնտեսական աճին նպաստել է -0.1 տոկոսով, հանքագործությունը` -0.4 տոկոսով, մշակող արդյունաբերությունը, լավ է, 1.5 տոկոս դրական նպաստում ունի։ Արդյունքում արտահանելի հատվածն ընդամենը 1 տոկոս նպաստում ունի 12.6 տոկոսում։ Մնացած առյուծի բաժինը ոչ արտահանելի հատվածն է, այդ թվում` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որը հիմնականում այս ֆինանսական հոսքերի արդյունքում առաջացած մեր բանկային համակարգի շահույթներն են։ Այս ոլորտի նպաստումը 2.9 տոկոսային կետ է եղել։ 1.7 տոկոսը բաժին է ընկել մեծածախ առևտրին, որովհետև երբ այդքան մարդ գալիս է, բնական է` առևտուրը պետք է ծաղկի» ,– ասաց Արամյանը։
Աշխարհում ստեղծված տնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակով, ռուս–ուկրաինական կոնֆլիկտով ու արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական իրողությունների արդյունքում Հայաստանի տնտեսությունը 11 ամսվա տվյալներով 14.4 տոկոս տնտեսական աճ գրանցեց։
Մարտահրավերներով լի, բայց բոլոր ցուցանիշներով աննախադեպ տարի ունենք. Փաշինյան
Առկա իրավիճակը Վարդան Արամյանին հիշեցնում է 2008-09թթ.–ը, երբ տրանսֆերտների հոսքի կտրուկ դադարի պատճառով Հայաստանը տնտեսական անկման ցուցանիշով հայտնվեց աշխարհի երկրների 5-րդ հորիզոնականում։ Նախկին նախարարը չի բացառում, որ 2023թ–ին իրավիճակը կարող է կրկնվել։

2023-ին ակնկալվող 7 տոկոս տնտեսական աճը չափազանցված է

2023թ–ին ՀՀ կառավարությունը պետական բյուջեի հիմքում տնտեսական 7–տոկոսանոց աճի կանխատեսում է դրել։ ՀԲ–ի փորձագետներն ու ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի համար մինչև 4.3 տոկոս աճ են կանխատեսում։ Վարդան Արամյանը ևս 7–տոկոսանոց աճը չափազանցված է համարում` հավելելով, որ դրա համար Հայաստանում այսօր արդեն պետք է ներդրումների հսկայական ներհոսք լիներ։
«Այսօր մեր տնտեսական ներուժը գնահատվում է 4-4.3 տոկոս։ Եվ որպեսզի մենք հավակնենք 7–տոկոսանոց պերմանենտ տնտեսական աճի, նշանակում է, որ ինչ–որ մի բան պետք է ավելի լավ կատարենք, քան մեր մրցակից երկրները։ Իսկ քանի դեռ դու չունես այդ ներդրումը, մանկամտություն է խոսել ավելի բարձր տնտեսական աճի մասին»,– ասաց Արամյանը։
ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճը նոյեմբերին շարունակել է դանդաղել
Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս չտարվել ռուսների ու ուկրաինացիների ներհոսքով` հիշեցնելով, որ հաջորդ տարի ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կդասավորվեն աշխարհաքաղաքական խաղաքարտերը։
Իսկ 2023թ–ին Հայաստանում, նրա գնահատմամբ, 7 տոկոս տնտեսական աճ կապահովվի միայն այն դեպքում, եթե ռուս–ուկրաինական ճգնաժամը ոչ միայն շարունակվի, այլև ավելի սրվի։
«Որպեսզի մենք 2023թ–ի թիրախը խոցենք, նշանակում է, որ առնվազն պետք է ապահովենք այնքան հոսքեր, որքան մենք ունեցանք այս տարի, դեռ մի բան էլ ավելի։ Բայց դրա համար անցյալ տարի առաջացած շարժառիթներն արդեն մարել են։ Այն մարդիկ, որոնք պետք է դուրս գային ՌԴ–ից, արդեն դուրս են եկել։ Նույն տեմպերով մարդկանց ներհոսք չի կարող լինել, եթե իհարկե պատերազմական գործողությունները չտեղափոխվեն այլ վայրեր։ Նույնը` նաև բիզնեսների ու դրամական ներհոսքերի մասով։ Հնարավոր է` դրանք որոշ չափով շարունակականություն ապահովեն, բայց նույն տեմպերով ներհոսք չի ակնկալվում»,– ասաց Արամյանը։
Բացի այդ, նախկին նախարարը Եվրոպայում ՌԴ–ի դեմ կիրառված որոշ սանկցիաների թուլացման միտումներ է նկատում, այդ թվում` վճարահաշվարկային համակարգերի հետ կապված։ Նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ արևմտյան վերջին սանկցիաների փաթեթներն անհամեմատ ավելի մեղմ են, քան առաջին 5–ը։ Դրանց ազդեցությունն էլ ՌԴ–ի տնտեսության վրա արդեն գրեթե աննշան է։
Մարդկային ներուժի ու կապիտալի ներհոսքից զատ, ֆինանսների նախկին նախարարի կարծիքով, ՀՀ տնտեսական ներուժն ավելացնելու ռեալ հնարավորություն է նաև ՌԴ–ի հետ զուգահեռ առևտրի ծավալների ավելացումը։ Ըստ նրա` Հայաստանը ցանկության դեպքում կարող է օգտվել Ռուսաստանի 1.7 տրիլիոն դոլարանոց շուկայի պոտենցիալ հնարավորությունից։
Վարդան Արամյանը հիշեցնում է, որ պաշտոնական տվյալներով` 2022 թվականին Հայաստանի հետ Ռուսաստանի փոխադարձ ապրանքաշրջանառությունն արդեն աճել է ավելի քան 67%–ով։
Հայաստանի շուկան, սակայն, նախկին նախարարի խոսքով, նման ծավալ կլանելու հնարավորություն իրականում չունի։ Հետևաբար տնտեսական այս էֆեկտը ՀՀ ներկրած ապրանքների մեծ մասը դեպի ՌԴ վերաարտահանելու արդյունք է։ Հատկապես, որ նույն պաշտոնական թվերով` Հայաստանի արտահանումը 2022-ին ավելացել է 73-74 տոկոսով։
«Սա նշանակում է, որ զուգահեռ առևտուրը մեզ մոտ աճում է, այն առևտուրը, որը գալիս է Հայաստանի տարածքով և որոշակի ավելացրած արժեք թողնելով Հայաստանում, գնում է Ռուսաստան։ Այսպիսով` մենք դառնում ենք խողովակ և մատակարար Ռուսաստանի համար»,– պարզաբանում է Արամյանը։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի հետ Sputnik Արմենիայի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։
Լրահոս
0