https://arm.sputniknews.ru/20230103/dzvoraghbjurum-hajtnabervel-e-karmirgrqjan-viravvor-qarartsiv-trchuny-teghapvokhvel-e-kacaran-53438636.html
Ձորաղբյուրում հայտնաբերվել է կարմիրգրքյան վիրավոր քարարծիվ. թռչունը տեղափոխվել է կացարան
Ձորաղբյուրում հայտնաբերվել է կարմիրգրքյան վիրավոր քարարծիվ. թռչունը տեղափոխվել է կացարան
Sputnik Արմենիա
Ըստ նախնական զննության՝ քարարծվի թևին հրազենային վնասվածք է եղել։ 03.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-03T16:07+0400
2023-01-03T16:07+0400
2023-01-03T16:07+0400
կոտայք
թռչուն
տեսանյութեր
տեսանյութ
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/03/53438312_0:0:1280:720_1920x0_80_0_0_185c852a60a3d00a532b9eab8508e635.jpg
Կոտայքի մարզում հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։31-ամյա տղամարդը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված քաջահավ է որսացելՔարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։Նշենք, որ այս թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/03/53438312_177:0:1137:720_1920x0_80_0_0_4e4aa974b4a6d39dcc189031a863da6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոտայք, թռչուն, տեսանյութեր, տեսանյութ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), видео
կոտայք, թռչուն, տեսանյութեր, տեսանյութ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), видео
Ձորաղբյուրում հայտնաբերվել է կարմիրգրքյան վիրավոր քարարծիվ. թռչունը տեղափոխվել է կացարան
Ըստ նախնական զննության՝ քարարծվի թևին հրազենային վնասվածք է եղել։
Կոտայքի մարզում հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 2-ին`ժամը 18:40-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:
Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։
Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։
Նշենք, որ այս թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։