https://arm.sputniknews.ru/20230102/pelei-marminy-teghapvokhel-en-santvos-futbvolajin-akumbi-marzadasht-53419156.html
Պելեի մարմինը տեղափոխել են «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ
Պելեի մարմինը տեղափոխել են «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ
Sputnik Արմենիա
Լեգենդար ֆուտբոլիստի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։ 02.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-02T13:58+0400
2023-01-02T13:58+0400
2023-01-02T14:09+0400
պելե
մարզադաշտ
ֆուտբոլիստ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/02/53418862_0:0:1280:720_1920x0_80_0_0_d334b3fae11457fda16d7bf873e6e143.jpg
Աշխարհի եռակի չեմպիոն Պելեի դագաղը տեղափոխել են «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ։ Տեղեկությունը հայտնել է ֆուտբոլիստի որդին՝ Էդսոն Շոլբի դու Նասիմենտուն:Մարզադաշտում ամեն ինչ պատրաստ է հրաժեշտի արարողությանը, տրիբունաներում «Կեցցե արքան» գրառմամբ պաստառ են փակցրել։Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։ՀՖՖ–ն ցավակցություն է հայտնել լեգենդար Պելեի մահվան կապակցությամբԴեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։Բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող Էդսոն Արանտիս դու Նասիմենտոuն, որն ավելի հայտնի է որպես Պելե, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը որպես խաղացող երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել (1958, 1962 և 1970 թվականներին): ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:Պելեն աշխարհի չորս առաջնությունների մասնակից է, Միջմայրցամաքային գավաթի և Լիբերտադորեսի գավաթի կրկնակի հաղթող, միջմայրցամաքային Չեմպիոնների Սուպերգավաթի հաղթող: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 92 հանդիպում է անցկացրել ու 77 գոլ է խփել։Ֆուտբոլիստը մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 29-ին, նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Гроб с телом Пеле доставили на стадион клуба "Сантос"
Sputnik Արմենիա
Гроб с телом Пеле доставили на стадион клуба "Сантос"
2023-01-02T13:58+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/02/53418862_191:0:1151:720_1920x0_80_0_0_3bc471c3446f0c36727d2b2fed15acc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պելե, մարզադաշտ, ֆուտբոլիստ, տեսանյութ, տեսանյութեր, видео
պելե, մարզադաշտ, ֆուտբոլիստ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պելեի մարմինը տեղափոխել են «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ
13:58 02.01.2023 (Թարմացված է: 14:09 02.01.2023) Լեգենդար ֆուտբոլիստի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։
Աշխարհի եռակի չեմպիոն Պելեի դագաղը տեղափոխել են «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ։ Տեղեկությունը հայտնել է ֆուտբոլիստի որդին՝ Էդսոն Շոլբի դու Նասիմենտուն:
Մարզադաշտում ամեն ինչ պատրաստ է հրաժեշտի արարողությանը, տրիբունաներում «Կեցցե արքան» գրառմամբ պաստառ են փակցրել։
Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։
Բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող Էդսոն Արանտիս դու Նասիմենտոuն, որն ավելի հայտնի է որպես Պելե, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը որպես խաղացող երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել (1958, 1962 և 1970 թվականներին): ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Պելեն աշխարհի չորս առաջնությունների մասնակից է, Միջմայրցամաքային գավաթի և Լիբերտադորեսի գավաթի կրկնակի հաղթող, միջմայրցամաքային Չեմպիոնների Սուպերգավաթի հաղթող: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 92 հանդիպում է անցկացրել ու 77 գոլ է խփել։
Ֆուտբոլիստը
մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 29-ին, նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։