00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիմ Չեն Ինը դստեր հետ այցելել է հրթիռների պահեստ

© Photo : Korean Central News AgencyԿիմ Չեն Ինը դստեր հետ
Կիմ Չեն Ինը դստեր հետ  - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2023
Կիմ Չեն Ինը դստեր հետ
Բաժանորդագրվել
Կիմ Չեն Ինը Կորեայի աշխատավորական կուսակցության 6-րդ լիագումար նիստում հայտարարել է երկրի միջուկային ուժերն ուժեղացնելու, միջուկային մարտագլխիկների զանգվածային արտադրության, ինչպես նաև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հյուսիսային կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դստեր հետ այցելել է մարտավարական միջուկային լիցք կրող KN-23 հրթիռների և «Հվասոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռների պահեստ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԿԺԴՀ պետական կենտրոնական հեռուստաընկերությանը։
Հյուսիսային Կորեայի հեռուստաընկերությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում Կիմ Չեն Ինը դստեր հետ ուսումնասիրում է պահեստը, որի գտնվելու վայրը չի նշվում։ Կադրերից մեկում «Հվասոն-12»–ի 10 հրթիռ է երևում, մյուսում` KN-23 հրթիռների (որոնք ռուսական «Իսկանդերների» նմանակ են անվանում) համար նախատեսված շուրջ 10 շարժական կայանք։
Հարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է Կիմ Չեն Ինի ռեժիմին
«Կուսակցության լիագումար նիստի արդյունքների մասին հաղորդելիս ցուցադրել են կադրեր, որոնցում Կիմ Չեն Ինի դուստրն ուսումնասիրում է միջուկային հրթիռների բազան։ Սա ուղերձ է ապագա սերունդների անվտանգությունն ընդգծելու և հյուսիսկորեացիներին համախմբելու համար», – հայտարարել է Կորեայի Ազգային միասնության ինստիտուտի Հյուսիսային Կորեայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հոն Մինը։
Կիմ Չեն Ինը Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ գումարման 6-րդ լիագումար նիստում հայտարարել է երկրի միջուկային ուժերն ուժեղացնելու, միջուկային մարտագլխիկների զանգվածային արտադրության, ինչպես նաև ակնթարթային հակահարվածի կարողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ մի իրավիճակում, երբ «հարավկորեական խամաճիկները» ակնհայտորեն Հյուսիսային Կորեայի թշնամին են դարձել, պետք է միջուկային մարտական լիցքերն ավելացնել երկրաչափական պրոգրեսիայով։
Նշենք, որ Կիմ Չեն Ինի երեխաների թվի, սեռի և տարիքի մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում։
Լրահոս
0