00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև ճագարի տարին և հայկական իրականությունը. կկարողանա՞նք իրագործել նպատակները

© Photo : Unsplash / Joana PiresՍև ճագար
Սև ճագար - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2023
Սև ճագար
Բաժանորդագրվել
Հայաստանում «Տարվա մարդը» դեռ հայտնի չէ, բայց «Տարվա բառը» կարող ենք առանձնացնել։ Անգամ երկուսը։ Մի կողմից` անընդհատ հնչում էր «նախկինները», մյուս կողմից` անվերջ «դավաճանը»: Կողմերը, ինչպես կարելի է կռահել, տարբեր քաղաքական դիրքորոշումներ են զբաղեցնում։
«Տարվա բառի» ընտրությունը վաղուց նորություն չէ, այն աշխարհի շատ երկրներում է անցկացվում (Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Լեհաստանում, Ճապոնիայում և այլն)։ Ռուսաստանում ավարտին մոտեցող Վագրի տարվան համապատասխան գլխավոր բառն արդեն 16-րդ անգամ են ընտրում։ «Վագրից» առաջ ամենից հաճախ հնչում էր մեկ «գենդեր», մեկ «վերագործարկում», 2014-ին` «Ղրիմը մերն է», յոթ տարի անց` «պատվաստանյութ», այսօր հեռացող տարվա էությունը «ՀՌԳ»-ն է (Հատուկ ռազմական գործողություն):
Առջևում Սև ջրային ճագարի տարին է (միաժամանակ Նապաստակի և Կատվի), որը խոստանում է այն, ինչի կարիքը բոլորն ունեն, իսկ հայերը` բոլորից առաջ. խաղաղություն, բարգավաճում, բարենպաստ փոփոխություններ։
Եթե Ճագարը աստղաբաններին չխաբի, այն ոչ միայն Փաշինյանին բարեկամական աջակցություն կցուցաբերի (GALLUP International-ի տվյալներով` Հայաստանում ՀՀ վարչապետի գործունեությանը հավանություն չեն տալիս հարցվածների մոտ 58 տոկոսը), այլև, մեկ էլ տեսար, կբարձրացնի խորհրդարանի վարկանիշը, որն էլ ավելի ցածր է։
Ճագարի տարին ընտանեկան արժեքների տարի է համարվում, իսկ գլխավոր ընտանեկան արժեքը երեխաներն են։ Որքան էլ բողոքում են Հայաստանում ծնելիության նվազումից, իսկ դա իսկապես այդպես է, բայց ժամանակ առ ժամանակ ոգեշնչող նորություններ են լինում։ Արցախի շրջափակման իններորդ օրը այնտեղ 13 տղա է ծնվել և նույնքան էլ աղջիկ։ Աստված նրանց պահապան։
Արցախում (այս օրերին, երբ Ստեփանակերտ ոչ մտնել, ոչ դուրս գալ հնարավոր չէ) հարսանիքներ են կայացել։
«Կանք, կլինենք ու դեռ կշատանանք»,-վստահ հայտարարեցին նորապսակները։
Արտաշատի ԲԿ-ից հայտնեցին` տղա է ծնվել, քաշը 4,6 կգ, հասակը 55 սմ, պապի պատվին Հուսիկ են կոչել։ Մեր շնորհավորանքները դյուցազնի ընտանիքին, թող լավ տրամադրություն ունենան տոնական սեղանի մոտ։
Օրերս Sputnik Արմենիան հրապարակել էր հայկական ամանորյա սեղանի ախորժալի տեսականին` տոլմա, խոզի բուդ, կիևյան կոտլետներ, մսով նրբաբլիթներ, սառնադոնդող, հնարավոր է` «Նապոլեոն» տորթ։ Անգամ մեր դժվարին ժամանակներում բարդ է պատկերացնել հայկական ամանորյա սեղանը խիստ սահմանափակ տեսքով։
Պորտսմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներից ի գիտություն հայ տանտիրուհիների։ Հետազոտողները փորձի մասնակիցներին նույն նախուտեստներն են մատուցել տարբեր գույների ափսեներում` կարմիր, սպիտակ և կապույտ: Պարզվել է, որ կարմիր և կապույտ ափսեներում սնունդն ավելի աղի է թվում` համեմատած սպիտակ ափսեների հետ։ Կարմիր ափսեները նաև ավելի քիչ գրավիչ էին դարձնում սնունդը:
Սուրբ ծնունդը Հայաստանում այնքան լայնորեն չի նշվում, որքան Արևմուտքում, թեև հակառակը պիտի լիներ...

Ամանորի նախաշեմին ի նշան Արցախի հետ համերաշխության Ֆրանսիայի ավելի քան 200 մտավորականների ստորագրած կոչից. «Հիշեք` եթե մենք գիտենք, թե ինչ է Սուրբ ծնունդը, ապա դա նաև հայերի շնորհիվ է, որոնք 5-րդ դարում մեզ ուխտավորներ են ուղարկել, ուղարկել են համեմունքներով հացը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի մեր տոնական սեղանին, և թագավորների անունները, որոնք եկել էին տեսնելու մանուկ Քրիստոսին»:
5-րդ դարում ֆրանսիացիներին շամպայն ուղարկելը գեղեցիկ չէր լինի, բայց 21-րդ դարում պատկերն այլ է։ Նախորդ երկու տարիների համեմատ հայկական շամպայնի արտահանումը 2022 թվականին եռապատկվել է: Այս մասին Sputnik Արմենիային ասել է Երևանի Շամպայն գինիների գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանը։
Ո՞ւր է այն գնալու։ Ամբողջ արտադրանքի կեսն արտահանվում է առաջին հերթին` Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, ԱՄՆ, Վրաստան, Բալթիայի երկրներ և հենց Ֆրանսիա։
Ասում են` բուրգունդական գինուց սկսում ես հիմարություններ մտածել, բորդոյից` հիմարություններ խոսել, իսկ շամպայնից` իրագործել դրանք։ Դժվար է ասել, թե մեզնից յուրաքանչյուրի դեպքում ինչն է գերակշռել. շամպայնի տակ արված հիմարությունները, թե՞ սթափ գլխով ընդունված ճիշտ որոշումները։ Թող յուրաքանչյուրն ինքը մտածի ու պատասխանի։
Հիշելով դատախազության կողմից հարուցված քրեական գործերի շարքը, դրանց հետագա փակմամբ, ականջ դնենք Մարկուս Ցիցերոնի հուշմանը. «Բնությունն ինձ հրամայեց լինել կարեկից, հայրենիքը` խիստ. ո՛չ հայրենիքը, ո՛չ բնությունը ինձ չհրամայեցին դաժան լինել»:
Դա վերաբերում է նաև «կարմիր բերետավորների» չափից ավելի ոգևորությանը Երևանում բողոքի ցույցերի մասնակիցներին ձերբակալելիս, ինչպես նաև այն իրավիճակին, երբ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի սարսափելի է դառնում, քան բուն կոռուպցիան։ Իշխանությունից դժգոհներ միշտ եղել են ու կլինեն, իշխանությունների խնդիրն է իրենց գործողություններով նրանց համախոհների շարքերը բերել, այլ ոչ թե նայել, թե ինչպես է աճում ու ծաղկում ատելությունը։
Հեռացող 2022-ի ընթացքում ստացվե՞լ է։ Իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում` ոչ։ Սպասվող 2023-ը կարող է այլ կերպ դասավորվել, բայց չէի ցանկանա, որ այն նման լինի լոնդոնյան երկու ջենտլմենների երկխոսությանը:
Գիտե՞ք, որ ինձ դեռ 2 ֆունտ 18 շիլլինգ և 5 պենս եք պարտք սպիտակ գուլպաների համար:
-Մի՞թե։ Իսկապե՞ս։ Եվ դու հույս ունես ստանա՞լ դրանք։
-Ոչ։
-Ճիշտ է։ Դուք դրանք չեք ստանա։
Իսկ այ բարենպաստ փոփոխություններ, խաղաղություն և բարգավաճում ստանալը շատ տեղին կլիներ։
Որտե՞ղ և ինչն է ստացվել։ Ամենալավը, թերևս, սպորտում։ Անցնող տարում հայ մարզիկները ոչ միայն աննախադեպ քանակի մեդալներ են նվաճել, այլև տպավորիչ հաղթանակներ են տարել (խնդրում եմ ֆուտբոլի մասին չհիշել): Ընդհանուր առմամբ նվաճել են 306 մեդալ, որոնցից 104-ը` ոսկե։ Երանի ամեն տեղ այդպես լիներ։
Անցյալ տարի Օքսֆորդի լեզվաբանները տարվա բառ էին ճանաչել «Գոբլինի ռեժիմը»: Տերմինը նշանակում է անհույս ծուլություն, անփութություն, ագահություն և սեփական թույլ կողմերին ու ցանկություններին անձնատուր լինելու սովորություն` մերժելով սոցիալական նորմերն ու ակնկալիքները: Մեզ ճիշտ հակառակ տեսքի Ճագարի տարի է պետք: Եկեք ոչ միայն հուսանք, այլև գործենք:
Լրահոս
0