https://arm.sputniknews.ru/20230101/haravajin-kvoreaji-pn-n-sparnacel-e-kim-chen-ini-rezhimin-53412961.html
Հարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է Կիմ Չեն Ինի ռեժիմին
Հարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է Կիմ Չեն Ինի ռեժիմին
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը մեղադրել է Փհենյանին «պատերազմ սկսելու պատրաստակամության» մեջ ու կոչ է արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել միջուկային մշակումները: 01.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-01T18:19+0400
2023-01-01T18:19+0400
2023-01-01T18:19+0400
հյուսիսային կորեա
հարավային կորեա
կիմ չեն ին
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51513746_0:0:900:506_1920x0_80_0_0_bd3992c413793bfef564019781c2d2cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել մեծացնել երկրի միջուկային զինանոցը «էքսպոնենցիալ պրոգրեսիայով», Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միջուկային զենք կիրառելու Հյուսիսային Կորեայի ցանկացած փորձ «կհանգեցնի ռեժիմի անկման»: Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։Ավելի վաղ Կիմ Չեն Ինը հայտարարել էր երկրի միջուկային ուժերի ուժեղացման, միջուկային մարտագլխիկների զանգվածային արտադրության, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել էր, որ իրավիճակը, երբ «Հարավկորեական խամաճիկները», ակնհայտորեն, դարձել են Հյուսիսային Կորեայի թշնամին, պահանջում է ԿԺԴՀ-ի սպառազինության մեջ միջուկային մարտալիցքերի քանակի ավելացում «երկրաչափական պրոգրեսիայով», ու ընդգծել է մարտավարական միջուկային զենքի զանգվածային արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը:Գերատեսչությունը Փհենյանին մեղադրել է «պատերազմ սկսելու պատրաստակամության» մեջ, կոչ է արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել միջուկային մշակումները և վերադառնալ ապամիջուկայնացման` համարելով դա հյուսիսկորեացի ժողովրդի կենսապայմանները բարելավելու «միակ միջոցը»:Հարավային Կորեան խոստացել է նաև «կոշտ պատասխանել» Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքներին իր «եռաառանցքային» պաշտպանական համակարգի արմատական ամրապնդման միջոցով, որը բաղկացած է «զանգվածային պատժի և հատուցման» համակարգից, որը ԿԺԴՀ-ի կողմից հարձակման դեպքում հրթիռների զանգվածային արձակմամբ պատասխան է ենթադրում։
հյուսիսային կորեա
հարավային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51513746_101:0:900:599_1920x0_80_0_0_c82ec9606927af1974e2c0729f8e7c4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուսիսային կորեա, հարավային կորեա, կիմ չեն ին, միջուկային զենք
հյուսիսային կորեա, հարավային կորեա, կիմ չեն ին, միջուկային զենք
Հարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է Կիմ Չեն Ինի ռեժիմին
Գերատեսչությունը մեղադրել է Փհենյանին «պատերազմ սկսելու պատրաստակամության» մեջ ու կոչ է արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել միջուկային մշակումները:
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել մեծացնել երկրի միջուկային զինանոցը «էքսպոնենցիալ պրոգրեսիայով», Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միջուկային զենք կիրառելու Հյուսիսային Կորեայի ցանկացած փորձ «կհանգեցնի ռեժիմի անկման»: Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Ավելի վաղ Կիմ Չեն Ինը հայտարարել էր երկրի միջուկային ուժերի ուժեղացման, միջուկային մարտագլխիկների զանգվածային արտադրության, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել էր, որ իրավիճակը, երբ «Հարավկորեական խամաճիկները», ակնհայտորեն, դարձել են Հյուսիսային Կորեայի թշնամին, պահանջում է ԿԺԴՀ-ի սպառազինության մեջ միջուկային մարտալիցքերի քանակի ավելացում «երկրաչափական պրոգրեսիայով», ու ընդգծել է մարտավարական միջուկային զենքի զանգվածային արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը:
«Մենք լրջորեն զգուշացնում ենք, որ եթե Հյուսիսային Կորեան միջուկային զենքի կիրառման փորձ ձեռնարկի, դա կհանգեցնի Կիմ Չեն Ինի ռեժիմի անկմանը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը Փհենյանին մեղադրել է «պատերազմ սկսելու պատրաստակամության» մեջ, կոչ է արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել միջուկային մշակումները և վերադառնալ ապամիջուկայնացման` համարելով դա հյուսիսկորեացի ժողովրդի կենսապայմանները բարելավելու «միակ միջոցը»:
Հարավային Կորեան խոստացել է նաև «կոշտ պատասխանել» Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքներին իր «եռաառանցքային» պաշտպանական համակարգի արմատական ամրապնդման միջոցով, որը բաղկացած է «զանգվածային պատժի և հատուցման» համակարգից, որը ԿԺԴՀ-ի կողմից հարձակման դեպքում հրթիռների զանգվածային արձակմամբ պատասխան է ենթադրում։