https://arm.sputniknews.ru/20230101/hapk-i-nvor-glkhavvor-qartughary-standznel-e-pashtvony-53404172.html
ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ստանձնել է պաշտոնը
ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ստանձնել է պաշտոնը
Sputnik Արմենիա
Նշանակման մասին որոշումն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ 01.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-01T11:47+0400
2023-01-01T11:47+0400
2023-01-01T11:49+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
իմանգալի տասմագամբետով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51708852_0:0:2048:1153_1920x0_80_0_0_b45e0962240caf43d8c6753f0fd7c7f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 1-ից ստանձնել է պաշտոնը։ Ղազախստանի ներկայացուցիչն այս պաշտոնում փոխարինել է իր բելառուս գործընկերոջը` Ստանիսլավ Զասին։Անցյալ տարեվերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի լայն աջակցություն ցուցաբերել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին։ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով։Իմանգալի Տասմագամբետովը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 9-ին Ղազախստանում։ Նա տարիների ընթացքում զբաղեցրել է պետքարտուղարի, վարչապետի, պաշտպանության նախարարի, Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։ 2017-2019 թթ եղել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպանը։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, քաղաքական գիտությունների դոկտոր։ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51708852_0:0:2048:1537_1920x0_80_0_0_295c18fbf0ac323675ea1d5306a4ffb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), իմանգալի տասմագամբետով
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), իմանգալի տասմագամբետով
ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ստանձնել է պաշտոնը
11:47 01.01.2023 (Թարմացված է: 11:49 01.01.2023) Նշանակման մասին որոշումն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 1-ից ստանձնել է պաշտոնը։ Ղազախստանի ներկայացուցիչն այս պաշտոնում փոխարինել է իր բելառուս գործընկերոջը` Ստանիսլավ Զասին։
Անցյալ տարեվերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի լայն աջակցություն ցուցաբերել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին։
Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումն
ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով։
Իմանգալի Տասմագամբետովը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 9-ին Ղազախստանում։ Նա տարիների ընթացքում զբաղեցրել է պետքարտուղարի, վարչապետի, պաշտպանության նախարարի, Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։ 2017-2019 թթ եղել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպանը։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, քաղաքական գիտությունների դոկտոր։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։