https://arm.sputniknews.ru/20230101/hapk-ankhakht-eghbajrutjun-2023-khaghaghapah-zvoravarzhutjunnery-kanckacven-hajastanum-53408050.html
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական օկրուգների զորավարժարաններում 2023 թվականին նախատեսվում է ութ երկկողմ զորավարժություն անցկացնել։ 01.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-01T14:03+0400
2023-01-01T14:03+0400
2023-01-01T14:03+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35201014_13:0:3542:1985_1920x0_80_0_0_0e39208583994c636ded50b769c0eeb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik․ Այս տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական օկրուգների զորավարժարաններում 2023 թվականին նախատեսվում է ութ երկկողմ զորավարժություն անցկացնել ։«Բոլոր զորավարժությունները խաղաղապահ և հակաահաբեկչական ուղղվածություն են կրելու», - ասել են նախարարությունից:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրանք են «Ինդրա-2023» ռուս-հնդկական միջտեսակային զորավարժությունները, ՇՀԿ անդամ պետությունների «Խաղաղ առաքելություն-2023» համատեղ ռազմական հակաահաբեկչական հրամանատարաշտաբային զորավարժությունները, ռուս-լաոսական համատեղ զորավարժությունները, «Բարեկամություն-2023», ռուս-պակիստանյան համատեղ զորավարժությունները:Հաղորդագրության մեջ նշված է, որ ծրագրերում կան նաև ռուս-ալժիրյան համատեղ զորավարժությունները, «Ռուբեժ-2023» Կենտրոնասիական տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ վարժանքները, «Սելենգա-2023» ռուս-մոնղոլական համատեղ վարժանքները և ռուս-վիետնամական համատեղ վարժանքները։Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցերը, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների ու ստորաբաժանումների ներկայացուցիչների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների չեզոքացմանն ուղղված մարտավարական գործողությունները»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35201014_895:0:3542:1985_1920x0_80_0_0_325bac65226000f81b164cdb41b3fcc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, զորավարժություններ
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, զորավարժություններ
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական օկրուգների զորավարժարաններում 2023 թվականին նախատեսվում է ութ երկկողմ զորավարժություն անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik․ Այս տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը», - նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական օկրուգների զորավարժարաններում 2023 թվականին նախատեսվում է ութ երկկողմ զորավարժություն անցկացնել ։
«Բոլոր զորավարժությունները խաղաղապահ և հակաահաբեկչական ուղղվածություն են կրելու», - ասել են նախարարությունից:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրանք են «Ինդրա-2023» ռուս-հնդկական միջտեսակային զորավարժությունները, ՇՀԿ անդամ պետությունների «Խաղաղ առաքելություն-2023» համատեղ ռազմական հակաահաբեկչական հրամանատարաշտաբային զորավարժությունները, ռուս-լաոսական համատեղ զորավարժությունները, «Բարեկամություն-2023», ռուս-պակիստանյան համատեղ զորավարժությունները:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ծրագրերում կան նաև ռուս-ալժիրյան համատեղ զորավարժությունները, «Ռուբեժ-2023» Կենտրոնասիական տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ վարժանքները, «Սելենգա-2023» ռուս-մոնղոլական համատեղ վարժանքները և ռուս-վիետնամական համատեղ վարժանքները։
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցերը, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների ու ստորաբաժանումների ներկայացուցիչների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների չեզոքացմանն ուղղված մարտավարական գործողությունները»։