00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատ լուրերի պակաս այս տարի չի եղել, եկեք գոնե Ամանորի նախօրեին հիշենք լավ լուրերը

© Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ճիշտ է նկատել ամերիկացի գրող Լի Լևինգերը. «Լավ լուրերն այդքան քիչ են այն պարզ պատճառով, որ դրանք շրջանառությունից դուրս են մղվում վատ լուրերի կողմից»։ Իսկապես, ավարտվող տարում այնքան առատ են եղել վատ լուրերը, ընդ որում, ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև ողջ աշխարհում, որ չափազանց դժվար է պատերազմական գործողությունների, պատժամիջոցների, շրջափակման, գների աննախադեպ աճի և այլ մտահոգիչ իրադարձությունների մասին պատմող հաղորդագրությունների արանքում պեղել ու գտնել գոնե մի քանի ուրախացնող նորություն։ Բայց քանի որ մինչև Ամանորին գրեթե բան չմնաց, եկեք այսօր վերհիշենք միայն դրականը։
Լավատեսական կանխատեսումները սովորաբար հազվադեպ են իրականանում, այդ պատճառով էլ շատերը կասկածանքով ընդունեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի ուղիղ մեկ տարի առաջ արտասանած խոսքերը՝ 2022 թվականին կարող է հիմնականում ավարտվել կորոնավիրուսի համավարակը։ Բայց այսօր մենք իրոք մոռացել ենք դիմակների, դպրոցական պարտադրված արձակուրդների և հեռավար ուսուցման մասին, իսկ հեռուստատեսային լուրերի թողարկումներում այլևս ամեն օր չէ, որ հնչում են հիվանդացածների և բուժվածների մասին տեղեկությունները։ Բա, լա՞վ լուր չի։
Վատ լուրերի պակաս այս տարի չի եղել, եկեք գոնե Ամանորի նախօրեին հիշենք լավ լուրերը
Բայց սա մեր առողջության հետ կապված միակ դրական նորությունը չէ։ Արդեն քանի ամիս է, ինչ արգելված է ծխելը ռեստորաններում, սրճարաններում և սննդի այլ օբյեկտներում։ Գիտեմ, որ այդ օբյեկտների տերերն ու մանավանդ ծխողները սա բոլորովին էլ դրական չեն համարում և, այնուամենայնիվ, նրանք էլ չեն կարող ժխտել, որ սրանով նաև ինչ-որ չափով մոտենում ենք քաղաքակիրթ աշխարհին։ Եթե իհարկե, կարողանանք պահպանել կանոնները, այլ ոչ թե անընդհատ փորձենք սողանցքներ գտնել օրենքը շրջանցելու համար։
Այս տարի վերջապես ունեցանք մեր սեփական արբանյակը։ Ճիշտ է, այնքան անհավատ ենք դարձել, որ մինչև հիմա կասկածում ենք՝ իսկ իրո՞ք մեր սեփականն է։ Լավ է, որ գոնե «Սատլանտիս» ընկերությունը հանգստացրեց՝ ձե՛րն է, ձե՛րը. «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր ենք կնքել։ Իհարկե, ոմանք շարունակում են դժգոհել իշխանությունների դանդաղկոտությունից, պնդելով, որ եթե արբանյակ ունենայինք երկու տարի առաջ՝ պատերազմի ժամանակ, շատ ավելի լավ տեղեկացված կլինեինք հակառակորդի գործողությունների մասին, բայց հիմա էլ կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ արբանյակից ստացված տվյալների օգտագործումը շատ արդյունավետ կլինի։
Եվ էլի մի իրադարձություն, որն անմիջականորեն կապված է տիեզերքի հետ։ Երևանում առաջին անգամ անցկացվեց գիտության և արվեստի միջազգային «Սթարմուս» փառատոնը, որի կարգախոսն էր «50 տարի Մարսի վրա»։ Այն, որ այս միջոցառումը հենց Հայաստանում անցկացվեց, շատ խորհրդանշական է, քանզի որոշ մասնագետներ համոզված են, որ հայերը տիեզերքն ուսումնասիրել են դեռ մի քանի հազարամյակ առաջ։ Ամերիկացի գիտնական Ուիլյամ Օլքոթն, օրինակ, ժամանակին համոզմունք է հայտնել, որ, մեջբերեմ. «Համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողները, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան շրջակայքում»։
Տիեզերքից սահուն անցում կատարենք դեպի կոռուպցիայի դեմ պայքարին։ Այստեղ էլ դրական տեղաշարժ ունենք, համենայնդեպս «Թրանսփարենսի ինթերնեշնլը» այս տարի հրապարակած իր զեկույցում բնորոշել է Հայաստանը որպես մի պետություն, որը հայտնվել է 2012 թվականից ի վեր լավագույն առաջխաղացումն ունեցած երկրների թվում՝ բարելավելով իր ցուցանիշը 15 կետով։ Շատերն իհարկե կփորձեն հերքել միջազգային կազմակերպության այս տվյալները և խորհուրդ կտան մեր իշխանություններին կրկնել հայտնի բառերը. «Մենք մեծ հաջողության հասանք կոռուպցիայի դեմ պայքարում՝ կոռուպցիան անցավ մեր կողմը»։ Դե ինչ, ուրեմն մեր ազգը դեռ չի կորցրել հումորի զգացումը։ Էլի լավ նորություն է։
Չմոռանանք նաև, որ երևանցիներն այս տարի ուրախանալու աննախադեպ առիթ ունեցան։ Մայրաքաղաքում վերջապես, կարծես թե, ավարտվեց անվերահսկելի, կարելի է ասել՝ սանձարձակ հրավառության դարաշրջանը։ Իհարկե, պարզապես հրաշալի կլիներ, եթե դրա հետ միասին ավարտվեր նաև սանձարձակ գիշերային ավտոազդանշանների և երաժշտության դարաշրջանը։ Բայց ճիշտ եք, արդեն չափն անցնում ենք՝ այդքան անիրական պահանջներ չի կարելի ներկայացնել իշխանություններին։
Եվ վերջապես՝ հույս ունենանք, որ մի լավ իրադարձություն էլ տեղի կունենա այս տարվա վերջին րոպեներին։ Հիշո՞ւմ եք, անցած տարվա ամանորյա ուղերձում հնչեց.
«Քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին»։ Ազնիվ էր, իհարկե, բայց, կներեք, ի՞նչ կարիք կա նույնիսկ Նոր տարվա գիշերը հիշեցնելու քաղաքացիների մեծամասնությանը, թե նրանք ինչ վատ են ապրում։ Միգուցե այս տարի այնուամենայնիվ ինչ-որ ուրախալի բան լսենք։ Անհամբեր սպասում ենք։
Լրահոս
0