https://arm.sputniknews.ru/20221230/rd-n-u-chinastany-kamrapnden-razmatekhnikakan-hamagvortsakcutjuny-putin-53345925.html
ՌԴ-ն ու Չինաստանը կամրապնդեն ռազմատեխնիկական համագործակցությունը. Պուտին
ՌԴ-ն ու Չինաստանը կամրապնդեն ռազմատեխնիկական համագործակցությունը. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը նշել է, որ աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում ՌԴ-ի ու Չինաստանի հարաբերությունները հասունություն և կայունություն են դրսևորում: 30.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-30T14:27+0400
2022-12-30T14:27+0400
2022-12-30T14:30+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50676723_0:0:3073:1728_1920x0_80_0_0_cedc01e93f53ccb1c9284b8c11e39480.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչը նպաստում է երկու երկրների անվտանգության ապահովմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ առցանց բանակցությունների ժամանակ։«Իհարկե, ռուս-չինական համագործակցության, մեր հարաբերությունների ամբողջ համալիրում առանձնահատուկ տեղ ունի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նպաստում է մեր երկրների անվտանգության ապահովմանը և առանցքային տարածաշրջաններում կայունության պահպանմանը։ Մենք նպատակ ունենք ամրապնդել Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև փոխգործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահը։Բոլորին կխառնեն. ի՞նչ է Արևմուտքը պատրաստել հետխորհրդային երկրների համարՊուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում հասունություն և կայունություն են դրսևորում:«Մեր հարաբերությունները արժանապատվորեն դիմակայում են բոլոր փորձություններին, ցույց են տալիս հասունություն և կայունություն, շարունակում են դինամիկ զարգանալ։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել ենք, այս կապերը լավագույնն են ամբողջ պատմության ընթացքում և 21-րդ դարում խոշոր տերությունների համագործակցության վառ օրինակ են» , - ասել է ՌԴ նախագահը։Պուտինի կարծիքով՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը ծառայում է արդար աշխարհակարգի ձևավորմանը։«Մոսկվայի ու Պեկինի գործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի, G20-ի շրջանակում, ծառայում են արդար, միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի ձևավորմանը», - ասել է ՌԴ նախագահը:Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը նույն կերպ են նայում գլոբալ աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերափոխման պատճառներին, ընթացքին ու տրամաբանությանը։Մեդվեդևը և Սի Ծինպինը բանակցություններ են վարել Պեկինում
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50676723_39:0:2770:2048_1920x0_80_0_0_509a690906cb0247878013573d55f7b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), չինաստան
վլադիմիր պուտին, ռուսաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), չինաստան
ՌԴ-ն ու Չինաստանը կամրապնդեն ռազմատեխնիկական համագործակցությունը. Պուտին
14:27 30.12.2022 (Թարմացված է: 14:30 30.12.2022) Ռուսաստանի նախագահը նշել է, որ աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում ՌԴ-ի ու Չինաստանի հարաբերությունները հասունություն և կայունություն են դրսևորում:
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչը նպաստում է երկու երկրների անվտանգության ապահովմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ առցանց բանակցությունների ժամանակ։
«Իհարկե, ռուս-չինական համագործակցության, մեր հարաբերությունների ամբողջ համալիրում առանձնահատուկ տեղ ունի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նպաստում է մեր երկրների անվտանգության ապահովմանը և առանցքային տարածաշրջաններում կայունության պահպանմանը։ Մենք նպատակ ունենք ամրապնդել Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև փոխգործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում հասունություն և կայունություն են դրսևորում:
«Մեր հարաբերությունները արժանապատվորեն դիմակայում են բոլոր փորձություններին, ցույց են տալիս հասունություն և կայունություն, շարունակում են դինամիկ զարգանալ։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել ենք, այս կապերը լավագույնն են ամբողջ պատմության ընթացքում և 21-րդ դարում խոշոր տերությունների համագործակցության վառ օրինակ են» , - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի կարծիքով՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը ծառայում է արդար աշխարհակարգի ձևավորմանը։
«Մոսկվայի ու Պեկինի գործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի, G20-ի շրջանակում, ծառայում են արդար, միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի ձևավորմանը», - ասել է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը նույն կերպ են նայում գլոբալ աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերափոխման պատճառներին, ընթացքին ու տրամաբանությանը։