ՀՀ–ում դատապարտյալներին տեղափոխելու համար 10 նոր ուղեկցող մեքենաներ են ձեռք բերվել
15:30 30.12.2022 (Թարմացված է: 15:31 30.12.2022)
© Photo : Facebook / ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of ArmeniaՀՀ–ում դատապարտյալներին տեղափոխելու համար 10 նոր ուղեկցող մեքենաներ են ձեռք բերվել
ՀՀ–ում դատապարտյալներին տեղափոխելու համար 10 նոր ուղեկցող մեքենաներ են ձեռք բերվել
Բաժանորդագրվել
Տրանսպորտային միջոցները «Ֆորդ» մակնիշի են և չշահագործված:
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 10 նոր ուղեկցող մեքենաներ է ձեռք բերել դատապարտյալների տեղափոխությունը պատշաճ իրականացնելու համար։ Տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված են դատապարտյալներին ՔԿՀ-ներից քրեական վարույթ իրականացնող մարմիններ, դատավարական գործողությունների կատարման վայրեր փոխադրելու համար:
Մինասյանն ասել է, որ այս բարեփոխումը նախատեսված է դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ:
«Ուղեկցող մեքենաների համալրումը լինելու է շարունակական, և արդեն 2023թ.-ի վերջին գործընթացը կհասցվի ավարտին»,– ասել է նախարարը։
© Photo : Facebook / ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of ArmeniaԳրիգոր Մինասյանը ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին
Գրիգոր Մինասյանը ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի խոսքով՝ ձեռք բերված մեքենաներն ավելի քիչ ծախսատար են և ավելի ապահով՝ կալանավորված անձանց տեղափոխության համար:
Տրանսպորտային միջոցները «Ֆորդ» մակնիշի են և չշահագործված:
Ավտոմեքենայի ներսում՝ վարորդի խցիկի և ուղեկցորդների հատվածի միջև, ճաղավանդակներով միջնապատ է: Ավտոմեքենայի ուղեկցորդների հատվածի մուտքն ավտոմեքենայի կողքից է, կողային դռան վրա կա ճաղավանդակներով պատուհան:
© Photo : Facebook / ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of ArmeniaԴատապարտյալներին տեղափոխելու համար նախատեսված նոր ավտոմեքենաները
Դատապարտյալներին տեղափոխելու համար նախատեսված նոր ավտոմեքենաները
Ավտոմեքենայի տանիքին տեղադրված է լուսաձայնային ազդանշանային համակարգ՝ միկրոֆոն-բարձրախոսով, առջևի դռներին փակցած է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարբերանշանը:
Մեքենաները շահագործվելու են 2023 թվականին։