https://arm.sputniknews.ru/20221230/es-spvorti-mets-sirahar-em-nakhagahy-mrcanakner-e-handznel-10-lavagujn-marziknerin-53378916.html
Ես սպորտի մեծ սիրահար եմ. նախագահը մրցանակներ է հանձնել 10 լավագույն մարզիկներին
Ես սպորտի մեծ սիրահար եմ. նախագահը մրցանակներ է հանձնել 10 լավագույն մարզիկներին
Sputnik Արմենիա
Նախագահը խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում ինքը սպորտի մեջ է և կարող է Մեխիկոյի օլիմպիական խաղերից սկսած` սպորտային դրվագներ պատմել։ 30.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-30T23:01+0400
2022-12-30T23:01+0400
2022-12-30T23:08+0400
վահագն խաչատուրյան
մարզիկ
մեդալ
սպորտ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1e/53377682_0:0:2001:1125_1920x0_80_0_0_da90643b649e706646263c93dd76f53c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին` ընդգծելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը:Այս տարվա 10 լավագույն մարզիկներին մրցանակները հանձնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։«Ես սպորտի շատ մեծ սիրահար եմ։ Իմ տարիքն ինչքան որ կա, այդքան ես սպորտի մեջ եմ։ Այդպիսի ընտանիքում եմ մեծացել և դաստիարակվել։ 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական առաջնությունից սկսած կարող եմ առանձին սպորտային դրվագներ պատմել»,– իր խոսքում նշել է նախագահը։Նա շեշտել է` մեծ հպարտություն է զգում, որ նրանց շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել ենք՝ հպարտանալով մարզական հաջողություններով։Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, որ աշխարհի տարբեր անկյուններում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր են պահել։Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին հայտնի դարձան նաև 2022 թվականի Հայաստանի լավագույն 10-ը մարզիկների անունները։ Առաջին հորիզոնականում սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է, երկրորդ հորիզոնականում` Հարություն Մերդինյանը, երրորդ հորիզոնականում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, չորրորդում` Մալխաս Ամոյանը, հինգերորդում` Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), վեցերորդում` Հովհաննես Բաչկովը, ապա Անի Հովսեփյանը (բռնցքամարտ), ութերորդում` ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը, իններորդում` ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը, իսկ տասներորդ հորիզոնականում` հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը։ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:Ռեկորդային հաղթանակներ, բացառիկ ու աննախադեպ թվով մեդալներ. 2022-ի մարզական ամփոփումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1e/53377682_0:0:1775:1331_1920x0_80_0_0_4f7d15fe3df04f0759baeccf889fc4a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, մարզիկ, մեդալ, սպորտ , հայաստան
վահագն խաչատուրյան, մարզիկ, մեդալ, սպորտ , հայաստան
Ես սպորտի մեծ սիրահար եմ. նախագահը մրցանակներ է հանձնել 10 լավագույն մարզիկներին
23:01 30.12.2022 (Թարմացված է: 23:08 30.12.2022) Նախագահը խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում ինքը սպորտի մեջ է և կարող է Մեխիկոյի օլիմպիական խաղերից սկսած` սպորտային դրվագներ պատմել։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը
հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին` ընդգծելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը:
Այս տարվա 10 լավագույն մարզիկներին մրցանակները հանձնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ես սպորտի շատ մեծ սիրահար եմ։ Իմ տարիքն ինչքան որ կա, այդքան ես սպորտի մեջ եմ։ Այդպիսի ընտանիքում եմ մեծացել և դաստիարակվել։ 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական առաջնությունից սկսած կարող եմ առանձին սպորտային դրվագներ պատմել»,– իր խոսքում նշել է նախագահը։
Նա շեշտել է` մեծ հպարտություն է զգում, որ նրանց շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել ենք՝ հպարտանալով մարզական հաջողություններով։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, որ աշխարհի տարբեր անկյուններում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր են պահել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին հայտնի դարձան նաև 2022 թվականի Հայաստանի լավագույն 10-ը մարզիկների անունները։ Առաջին հորիզոնականում սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է, երկրորդ հորիզոնականում` Հարություն Մերդինյանը, երրորդ հորիզոնականում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, չորրորդում` Մալխաս Ամոյանը, հինգերորդում` Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), վեցերորդում` Հովհաննես Բաչկովը, ապա Անի Հովսեփյանը (բռնցքամարտ), ութերորդում` ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը, իններորդում` ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը, իսկ տասներորդ հորիզոնականում` հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը։ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: