https://arm.sputniknews.ru/20221230/dzhvar-tari-e-eghel-hh-nakhagahn-ajcelel-e-sahmanajin-zvoramas-ev-dirqer-53375072.html
Դժվար տարի է եղել. ՀՀ նախագահն այցելել է սահմանային զորամաս և դիրքեր
Դժվար տարի է եղել. ՀՀ նախագահն այցելել է սահմանային զորամաս և դիրքեր
Sputnik Արմենիա
Նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական նվերներ հանձնել։ 30.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-30T21:19+0400
2022-12-30T21:19+0400
2022-12-30T21:25+0400
նախագահ
զորամաս
դիրքեր
զինծառայող
վահագն խաչատուրյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1e/53373445_0:0:2001:1125_1920x0_80_0_0_191c2a8de23d659f8ffc313b118bb12d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանային զորամասերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար, շնորհավորել գալիք տոների առիթով, խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին։«Մենք առանձնակի հպարտանում ենք ձեզանով, մենք՝ նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, մենք մեր գործով ենք զբաղված, որովհետև գիտենք, որ դուք ձեր ուժով, ձեր կամքով կատարում եք հայրենիքի հանդեպ ստանձնած ձեր պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիական կյանքում կատարել մեր պարտականությունները»,– ասել է երկրի նախագահը:Նա շեշտել է, որ դժվար ու բարդ տարի է եղել, ունեցել ենք կորուստներ, բայց բոլորիս նպատակն է հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի ոտնձգություն թույլ տալ մեր երկրի նկատմամբ:Զորամասից հետո նախագահն այցելել է սահմանային դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1e/53373445_0:0:1775:1331_1920x0_80_0_0_10d8eae6b98f7cf7bcb3a5b0feaad3b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, զորամաս, դիրքեր, զինծառայող, վահագն խաչատուրյան, հայաստան
նախագահ, զորամաս, դիրքեր, զինծառայող, վահագն խաչատուրյան, հայաստան
Դժվար տարի է եղել. ՀՀ նախագահն այցելել է սահմանային զորամաս և դիրքեր
21:19 30.12.2022 (Թարմացված է: 21:25 30.12.2022) Նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական նվերներ հանձնել։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանային զորամասերից մեկը։ Տեղեկությունը
հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար, շնորհավորել գալիք տոների առիթով, խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին։
«Մենք առանձնակի հպարտանում ենք ձեզանով, մենք՝ նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, մենք մեր գործով ենք զբաղված, որովհետև գիտենք, որ դուք ձեր ուժով, ձեր կամքով կատարում եք հայրենիքի հանդեպ ստանձնած ձեր պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիական կյանքում կատարել մեր պարտականությունները»,– ասել է երկրի նախագահը:
Նա շեշտել է, որ դժվար ու բարդ տարի է եղել, ունեցել ենք կորուստներ, բայց բոլորիս նպատակն է հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի ոտնձգություն թույլ տալ մեր երկրի նկատմամբ:
Զորամասից հետո նախագահն այցելել է սահմանային դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։