https://arm.sputniknews.ru/20221229/turqiaji-ev-finlandiaji-artgvortsnakhararnery-qnnarkel-en-nato-i-yndlajnman-harcy-53315305.html
Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը
Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը
Sputnik Արմենիա
Թուրքիան դեռ չի վավերացրել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու`Հելսինկիի հայտը։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T18:55+0400
2022-12-29T18:55+0400
2022-12-29T19:03+0400
թուրքիա
նատօ
ֆինլանդիա
շվեդիա
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_0:83:1600:983_1920x0_80_0_0_46c51959b2452022e50a82e04d435fcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Պեկա Հավիստոն հեռախոսով քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու Ուկրաինայում իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանհայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան։Ստոլտենբերգը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան 2023 թվականին կմիանան ՆԱՏՕ-ինԱվելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիան շարունակում է մնալ Թուրքիայում արգելված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (FETO) կազմակերպության կողմնակիցների ձգողականության կենտրոնը։ Անկարան այդ կազմակերպության հետ է կապում 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը: Թուրքական իշխանությունները նաև ընդլայնել են այն անձանց ցուցակը, որոնց պահանջում են արտահանձնել Շվեդիայից՝ 33-ից հասցնելով 42-ի։
թուրքիա
ֆինլանդիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0f56777291cf3aa135f2935e15f1d13b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, նատօ, ֆինլանդիա, շվեդիա, մևլութ չավուշօղլու
թուրքիա, նատօ, ֆինլանդիա, շվեդիա, մևլութ չավուշօղլու
Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը
18:55 29.12.2022 (Թարմացված է: 19:03 29.12.2022) Թուրքիան դեռ չի վավերացրել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու`Հելսինկիի հայտը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Պեկա Հավիստոն հեռախոսով քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու Ուկրաինայում իրավիճակը։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Այսօր տեղի է ունեցել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանհայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիան շարունակում է մնալ Թուրքիայում արգելված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (FETO) կազմակերպության կողմնակիցների ձգողականության կենտրոնը։ Անկարան այդ կազմակերպության հետ է կապում 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը: Թուրքական իշխանությունները նաև ընդլայնել են այն անձանց ցուցակը, որոնց պահանջում են արտահանձնել Շվեդիայից՝ 33-ից հասցնելով 42-ի։