https://arm.sputniknews.ru/20221229/rd-n-petq-e-handes-gan-lachini-mijancqi-shrjapakman-veraberjal-hstak-parzabanmamb-pashinjan-53282333.html
ՌԴ-ն պետք է հանդես գա Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հստակ պարզաբանմամբ. Փաշինյան
ՌԴ-ն պետք է հանդես գա Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հստակ պարզաբանմամբ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ ՌԴ–ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T11:21+0400
2022-12-29T11:21+0400
2022-12-29T11:50+0400
խաղաղապահներն արցախում
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
արցախ
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53199570_0:0:1601:901_1920x0_80_0_0_99dc3d2b4d91d14995ebe7db2eba41ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն ու ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է հանդես գան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հստակ պարզաբանմամբ։Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։ՀՀ վարչապետը շեշտեց նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։«Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները` 2022թ–ի մարտին և Խծաբերդի իրադարձությունները` 2020թ–ի դեկտեմբերին, որի հետևանքով ՀՀ շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»,– ասաց նա։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53199570_0:0:1421:1066_1920x0_80_0_0_ccb022286b7745462874e491406eda4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, արցախ, խաղաղապահ
խաղաղապահներն արցախում, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, արցախ, խաղաղապահ
ՌԴ-ն պետք է հանդես գա Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հստակ պարզաբանմամբ. Փաշինյան
11:21 29.12.2022 (Թարմացված է: 11:50 29.12.2022) ՀՀ վարչապետը շեշտեց, որ ՌԴ–ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն ու ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է հանդես գան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հստակ պարզաբանմամբ։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։
«Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը. Սրանք հարցեր են, որ ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ–ից, որը ՄԱԿ–ի ԱԽ անդամ է։ Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, կարծում եմ` ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։
«Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները` 2022թ–ի մարտին և Խծաբերդի իրադարձությունները` 2020թ–ի դեկտեմբերին, որի հետևանքով ՀՀ շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։