https://arm.sputniknews.ru/20221229/rd-n-chi-kartsum-vor-irani-mijukajin-tsragri-het-kapvats-banakcutjunnery-kvorats-en-agn-53278488.html
ՌԴ-ն չի կարծում, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները կորած են. ԱԳՆ
ՌԴ-ն չի կարծում, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները կորած են. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագիտությունը հակված չէ պարտության։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T10:34+0400
2022-12-29T10:34+0400
2022-12-29T10:37+0400
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349923_0:0:3065:1725_1920x0_80_0_0_f5beee5da015b132e2a3438ce26fecee.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բանակցություններին դեռ հնարավոր է վերադառնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով` եկել է քաղաքական որոշումներ կայացնելու պահը, բայց Արևմուտքը փոխարենը բոլորին վախեցնում է «իրանական սպառնալիքով»։ Նա հավելել է, որ ռուսական դիվանագիտությունը պարտության հակված չէ։Նա հավելել է, որ տեխնիկական տեսանկյունից, պատմական այդ պայմանավորվածությունների «վերագործարկման» վերաբերյալ բանակցությունները հասել են այն փուլին, երբ հիմնական մոտեցումները սահմանված են և ժամանակն է պատասխանատու որոշումներ կայացնել։ Լավրովի խոսքով` Մոսկվայում նման զարգացման պատրաստ են։ՌԴ ԱԳՆ–ն հիշեցրել է, որ հենց ռուսական կողմն է ժամանակին պարզ և հասկանալի մոդել առաջարկել, որով ԱՄՆ-ն և Իրանը միաժամանակ և աստիճանաբար միմյանց ընդառաջ են գնում` հետզհետե վերադառնալով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բոլոր պահանջների կատարմանը։ «Բոլոր նրբությունները մանրակրկիտ մշակվել էին։ Քաղաքական կամք ունենալու դեպքում այդ սցենարն իրագործելի է։ Այլ բան է, որ վերջնագծում ամերիկացիներն ու եվրոպացիները կտրուկ դանդաղեցրին ընթացքը` անցում կատարելով Իրանում ներքաղաքական իրավիճակի խաթարման», – ասել է Լավրովը։2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագիր) կնքեցին, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ–ն Դոնալդ Թրամփի օրոք միակողմանի դուրս եկավ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրից և վերականգնեցին պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց, որ փուլ առ փուլ կրճատելու է իր պարտավորությունները համաձայնագրի շրջանակում` հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349923_87:0:2818:2048_1920x0_80_0_0_3202b321b933f3c9fca0b88fb656b2f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան
ՌԴ-ն չի կարծում, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները կորած են. ԱԳՆ
10:34 29.12.2022 (Թարմացված է: 10:37 29.12.2022) ՌԴ դիվանագիտությունը հակված չէ պարտության։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բանակցություններին դեռ հնարավոր է վերադառնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` եկել է քաղաքական որոշումներ կայացնելու պահը, բայց Արևմուտքը փոխարենը բոլորին վախեցնում է «իրանական սպառնալիքով»։ Նա հավելել է, որ ռուսական դիվանագիտությունը պարտության հակված չէ։
«Այդ արևմտականներն են ամեն անգամ հայտարարում, որ ամեն ինչ կորած է։ Կրկին փորձում են աշխարհին ստիպել վախենալ իրանական սպառնալիքից։ Ճիշտ է, չեն ցանկանում հիշել, որ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը հիանալի գործում էր, մինչև ԱՄՆ–ն մեկ ակնթարթում որոշեց խզել «միջուկային գործարքը»` խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի իր պարտավորությունները։ Հիշեցնեմ` դա եղել է 2018 թվականի մայիսին», – նշել է նախարարը։
Նա հավելել է, որ տեխնիկական տեսանկյունից, պատմական այդ պայմանավորվածությունների «վերագործարկման» վերաբերյալ բանակցությունները հասել են այն փուլին, երբ հիմնական մոտեցումները սահմանված են և ժամանակն է պատասխանատու որոշումներ կայացնել։ Լավրովի խոսքով` Մոսկվայում նման զարգացման պատրաստ են։
ՌԴ ԱԳՆ–ն հիշեցրել է, որ հենց ռուսական կողմն է ժամանակին պարզ և հասկանալի մոդել առաջարկել, որով ԱՄՆ-ն և Իրանը միաժամանակ և աստիճանաբար միմյանց ընդառաջ են գնում` հետզհետե վերադառնալով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բոլոր պահանջների կատարմանը։ «Բոլոր նրբությունները մանրակրկիտ մշակվել էին։ Քաղաքական կամք ունենալու դեպքում այդ սցենարն իրագործելի է։ Այլ բան է, որ վերջնագծում ամերիկացիներն ու եվրոպացիները կտրուկ դանդաղեցրին ընթացքը` անցում կատարելով Իրանում ներքաղաքական իրավիճակի խաթարման», – ասել է Լավրովը։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագիր) կնքեցին, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
2018 թվականի մայիսին ԱՄՆ–ն Դոնալդ Թրամփի օրոք միակողմանի դուրս եկավ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրից և վերականգնեցին պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց, որ փուլ առ փուլ կրճատելու է իր պարտավորությունները համաձայնագրի շրջանակում` հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։