https://arm.sputniknews.ru/20221229/karavarutjuny-dadarecnum-e-sisiani-avaganu-liazvorutjunnery-53288648.html
Կառավարությունը դադարեցնում է Սիսիանի ավագանու լիազորությունները
Կառավարությունը դադարեցնում է Սիսիանի ավագանու լիազորությունները
Sputnik Արմենիա
Սիսիանի քաղաքապետ ընտրված Արմեն Հակոբջանյանը չէր կարողացել ստանձնել իր լիազությունները: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T13:19+0400
2022-12-29T13:19+0400
2022-12-30T20:51+0400
սիսիան
երևանի ավագանի
ավագանի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1558/44/15584431_0:151:1600:1051_1920x0_80_0_0_b45805bf3042fa0e6b70e3ee8676825c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են։Որոշումն ընդունվել է առանց քննարկման ու զեկուցման, հիմքում դրվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե ավագանու նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում։Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում անցկացված ընտրություններում ավագանու կազմ էին անցել «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:ՏԻՄ ընտրություններում քաղաքական ընտրապայքար չկար. քաղտեխնոլոգՀոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերտ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:Հայաստանի 18 համայնքներում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըԱվելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ–ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել:Դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված, բայց իր լիազորություններն այդպես էլ չստանձնած Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1558/44/15584431_0:0:1600:1200_1920x0_80_0_0_dbb78a9734f0b53795cdd980fa11ed43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիսիան, երևանի ավագանի, ավագանի
սիսիան, երևանի ավագանի, ավագանի
Կառավարությունը դադարեցնում է Սիսիանի ավագանու լիազորությունները
13:19 29.12.2022 (Թարմացված է: 20:51 30.12.2022) Սիսիանի քաղաքապետ ընտրված Արմեն Հակոբջանյանը չէր կարողացել ստանձնել իր լիազությունները: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են։
Որոշումն ընդունվել է առանց քննարկման ու զեկուցման, հիմքում դրվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե ավագանու նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում անցկացված ընտրություններում ավագանու կազմ էին անցել «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:
Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերտ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Ավելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ–ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել:
Դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված, բայց իր լիազորություններն այդպես էլ չստանձնած Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: