00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կայծակնային շախմատի ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի հետ կիսում է 2-ից 6-րդ տեղերը

© Photo : Armenian Chess FederationՀայկ Մարտիրոսյան
Հայկ Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Հայկ Մարտիրոսյան
Բաժանորդագրվել
Շախմատի արագ և բլից առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին, մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ալմաթիում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին մրցութային օրը 12 հնարավորից վաստակել է 9 միավոր:
Տասներկու տուրից հետո նա կիսում է 2-ից 6-րդ տեղերը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ռուս Դանիիլ Դուբովի, հոլանդացի Անիշ Գիրիի, ռումինացի Ռիխարդ Ռապորտի հետ:
Տիգրան Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը 12 տուրում վաստակել են 7 միավոր, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը` 6,5 միավոր: Զավեն Անդրեասյանն ու Մամիկոն Ղարիբյանն ունեն 5,5-ական միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը` 4,5 միավոր։
Հայաստանի լրագրողների հավաքականն ավարտեց շախմատային Գրան պրին 14-րդ տեղում
Կանանց մրցաշարում առաջին խաղային օրվանից հետո լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ Նա 9 միավորով 9-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր։ Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 3,5-ական միավոր:
Մրցաշարին մասնակցում են 50 երկրի 290 շախմատիստներ, նրանց թվում են գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլ տիտղոսակիր շախմատիստներ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար։ Շախմատի արագ և կայծակնային աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին:
Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
Լրահոս
0