00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարին 3 մարզպետները կհանդիպեն ԵՄ նոր դիտորդական խմբի հետ. Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Սարգսյան
Կարեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է դիտորդների առաքելության որոշ հանգամանքներ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից 2022թ–ի սեպտեմբերի 12-13-ին ռազմական հարձակման ենթարկված ՀՀ երեք մարզերի մարզպետները 2023թ–ի առաջին օրերին կհանդիպեն Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելության խմբի հետ։
Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մենք կներկայացնենք մեր խնդիրներն ու կլսենք իրենց, թե ընդհանրապես ինչպիսի հարցերի շրջանակում պետք է քննարկումներ իրականացնենք։ Բայց մենք արդեն մեր հանդիպումնրի ընթացքում այնքան ենք բարձրաձայնել բոլոր խնդիրների մասին, որ ինձ համար գոնե պատկերն ամբողջական տեսանելի է, թե ինչպիսի աշխատանքներ է պետք իրականացնել»,– ասաց Սարգսյանը։

Մարզպետի խոսքով` առաջնայինը մարզի սահմանամերձ բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների, քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումն է, ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈւ–ի հետքաշումը։
Կարեն Սարգսյանը մանրամասնեց, որ ԵՄ նախորդ ` կարճաժամկետ առաքելության դիտորդները մարզում 24-օրյա հերթապահություն են իրականացրել, պարբերաբար այցելել սահմանի տարբեր հատվածներ։
«Օրվա տարբեր ժամերի իրենց կարող էինք հանդիպել սահմանի տարբեր հատվածներում։ Եվ դա շատ լավ էր, երբ բնակիչները ևս տեսնում էին իրենց առաքելությունն իրականացնելիս»,– ասաց Գեղարքունիքի մարզպետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։
ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։
Լրահոս
0