00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրավառ նյութերն այսօր վաճառվում են նաև ավտոկայանատեղիում. պատկան մարմինների քաղած դասերը

© Sputnik / Andranik GhazaryanՀրավառություն Երևանում
Հրավառություն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Հրավառություն Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը վերջին օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում` փողոցում, առևտրի կենտրոնների ավտոկայանատեղիներում, տեսել է, թե ինչպես են անարգել հրավառ նյութեր վաճառում։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Արդեն երկար տարիներ Հայաստանում, հատկապես Երևանում, լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով նշելու սովորույթը։ Այն, իրոք, շատ գեղեցիկ է, բայց կարող է անցանկալի հետևանքներ ունենալ` չհաշված այն, որ մարդկանց մեծ մասը ճայթյունի բարձր ձայների հետևանքով սթրես կամ տհաճ զգացողություն է ունենում։
Բոլորը լավ են հիշում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, ինչի հետևանքով մեկ օրում 16 մարդ էր մահացել, մեկ մարդ անհետ կորել էր... մի քանի օր շարունակվում էին տուժածների ու զոհվածների որոնումները։ Մինչ օրս պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, հրագործական արտադրատեսակների պայթյունն էր, որոնք պահեստում էին պահվում։ Միջադեպից հետո քաղաքային իշխանությունն ու օրենսդիրը նախագծեր ներկայացրին` հրագործական արտադրատեսակների վաճառքի և դրանց կիրառման վերաբերյալ։ Երևանի ավագանին նոյեմբերի 22-ին կայացած նիստում որոշում կայացրեց արգելել մայրաքաղաքում հրավառությունները, մշակվեց նաև օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է հրավառ նյութերի ներմուծման արգելք` բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների։
Չնայած այս ամենին, Sputnik Արմենիայի նկարահանող խումբը վերջին օրերին, լինելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում` փողոցում, առևտրի կենտրոնների ավտոկայանատեղիներում, տեսել է, թե ինչպես են անարգել հրավառ նյութեր վաճառում։ Այդ հարցով դիմեցինք Երևանի քաղաքապետարան, քանի որ նրանց գործառույթներից է փողոցային առևտրի դեմ պայքարը, սակայն խնդրի առումով հստակ պատասխան այնտեղից չստացանք։
© Sputnik / StringerՀրավառ նյութերի վաճառք կայանատեղիում
Продажа пиротехники в парковке одного из супермаркетов Еревана - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Հրավառ նյութերի վաճառք կայանատեղիում
Վերահսկողական գործառույթներ է իրականացնում նաև Քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Դրսում և ավտոկայանատեղիներում հրավառ նյութերի վաճառք թույլատրվո՞ւմ է

Քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտնագության տեսչական մարմնից վստահեցրին, որ ավտոկայանատեղիներում նմանատիպ նյութերի վաճառք չի թույլատրվում։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ կենցաղում օգտագործելու համար հրագործական նյութերի վաճառքը պետք է իրականացվի հատուկ սահմանված նորմատիվային քանակությամբ, տարածքն էլ ապահովված լինի հատուկ հրդեհաշիջման միջոցներով և այլն։
Խոսելով հրագործական արտադրատեսակների պահման մասին` նա ընդգծեց, որ խստացված պահանջները հիմնականում կիրառվում են տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների դեպքում։
© Sputnik / StringerՀրավառ նյութերի վաճառք Երևանի փողոցներում
Продажа пиротехники на одной из центральных улиц Еревана - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Հրավառ նյութերի վաճառք Երևանի փողոցներում
Նշենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով հրավառ նյութերի 2 տեսակ կա` տեխնիկական ու հատուկ նշանակության հրավառություններ (դրանց կիրառումը պահանջում է հատուկ գիտելիք և հմտություն, գործածվում են համապատասխան տեխնիկայի միջոցով) և կենցաղային նշանակության հրավառություններ (բնակչությանն ազատ վաճառվում է, գործածումն էլ հատուկ գիտելիքներ չի պահանջում)։

Տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներն ընդհանրական են

Քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական իր գործառույթներն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների հիման վրա։ 2022–ի վերահսկողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ 2769 սուբյեկտից (և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք) 383-ն այլևս գործունեություն չի իրականացնում, ևս 377-ն էլ ստուգման ենթակա չէ տարբեր պատճառներով (օրինակ` սուբյեկտը 1 անգամ իրականացրել է գործունեություն, հետո` ոչ)։
«Այժմ կա 107 ստուգված տնտեսվարող սուբյեկտ և այստեղ խախտումներն ընդհանրական են, նրանց պարտադիր կատարման համար ժամկետներ են տրվել, որպեսզի դրանք վերացվեն»,– նշեց Պապիկյանը։
Տեսչական մարմնից վստահեցնում են, որ հատկապես նախատոնական շրջանում, երբ հրագործական արտադրատեսակների վաճառքն ինտենսիվ է դառնում, վերահսկողական գործառույթները սկսում են ավելի ուժեղացված իրականացնել։ Պապիկյանը հավաստիացրեց, որ վերահսկողական գործառույթներն այս պահին էլ շարունակվում են և շարունակական են լինելու մինչև ՊԵԿ–ի տրամադրած ցանկի սպառումը։
Իսկ այդ ընթացքում մայրաքաղաքում, թույլատրելի և անթույլատրելի վայրերում շարունակում են վաճառվել հրավառ նյութեր։
Լրահոս
0