https://arm.sputniknews.ru/20221229/hajtni-e-vovqer-en-dardzel-mer-zhamanakneri-hervosy-mrcanakabashkhutjan-haghtvoghnery-53280633.html
Հայտնի է` ովքեր են դարձել «Մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխության» հաղթողները
Հայտնի է` ովքեր են դարձել «Մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխության» հաղթողները
Sputnik Արմենիա
13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիրը։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T10:51+0400
2022-12-29T10:51+0400
2022-12-29T10:57+0400
մրցանակ
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/1d/53279386_0:87:1670:1026_1920x0_80_0_0_8a6a57706cf0ac39f9869915b2e05d06.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի է, թե ովքեր են դարձել այս տարվա «Մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխության» հաղթողները։ Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 13 անձ է մրցանակի արժանացել։Ի դեպ, 13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը:Բացի այդ, մրցանակակիր են դարձել «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանը, «Մետրմարկ» բետոնե դեկորներ ու կահույք արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանը, վիտրաժային իրերի արտադրությամբ զբաղվող «Վիտրում» ընկերության հիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանը, հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ Անահիտ Հարությունյանը և Էդմոնդ Ստեփանյանը, բազուկի թթվի արտադրությամբ զբաղվող «Գորիս Ագրոֆուդ» ընկերության հիմնադիրներ Վլադ Բագրատյանը և Ժաննա Բարսեղյանը, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանը, տակառագործ Արմենակ Պողոսյանը, զարդեր պատրաստող «Արմինս Արթ» ընկերության հիմնադիր Արմինե Ստամբոլցյանը, «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյանը, «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ Գևորգ Վարդանյանը և Էլիզա Ստեփանյանը, փայտե կահույք և խճանկարներ արտադրող «ֆլեքսիթրի» ընկերության հիմնադիր Արթուր Մանասյանը:Հիշեցնենք, որ 2020-ին ՀՀ անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Զվարթնոց» տաճարում անցկացված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին էր արժանացել խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/1d/53279386_93:0:1577:1113_1920x0_80_0_0_d8ae1977e6f373b91b204ee401faf3bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցանակ, հայաստան, հհ կառավարություն
մրցանակ, հայաստան, հհ կառավարություն
Հայտնի է` ովքեր են դարձել «Մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխության» հաղթողները
10:51 29.12.2022 (Թարմացված է: 10:57 29.12.2022) 13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիրը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի է, թե ովքեր են դարձել այս տարվա «Մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխության» հաղթողները։ Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 13 անձ է մրցանակի արժանացել։
Ի դեպ, 13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը:
Բացի այդ, մրցանակակիր են դարձել «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանը, «Մետրմարկ» բետոնե դեկորներ ու կահույք արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանը, վիտրաժային իրերի արտադրությամբ զբաղվող «Վիտրում» ընկերության հիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանը, հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ Անահիտ Հարությունյանը և Էդմոնդ Ստեփանյանը, բազուկի թթվի արտադրությամբ զբաղվող «Գորիս Ագրոֆուդ» ընկերության հիմնադիրներ Վլադ Բագրատյանը և Ժաննա Բարսեղյանը, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանը, տակառագործ Արմենակ Պողոսյանը, զարդեր պատրաստող «Արմինս Արթ» ընկերության հիմնադիր Արմինե Ստամբոլցյանը, «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյանը, «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ Գևորգ Վարդանյանը և Էլիզա Ստեփանյանը, փայտե կահույք և խճանկարներ արտադրող «ֆլեքսիթրի» ընկերության հիմնադիր Արթուր Մանասյանը:
Հիշեցնենք, որ 2020-ին ՀՀ անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Զվարթնոց» տաճարում անցկացված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին էր արժանացել խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը։