00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից. իրանագետը` տարածաշրջանային զարգացումների մասին

© Sputnik / Aram NersesyanԿապան. արխիվային լուսանկար
Կապան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի, Թուրքիայի ու Ադրբեջանի իրական նկրտումների ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների մասին Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։
Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և պատրաստվում է ՀՀ–ի հետ համագործակցությամբ դիմակայել բոլոր այն սպառնալիքներին, որոնք գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Ինչպես նշում է իրանագետը, Թեհրանում լավ հասկանում են, որ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և Լաչինի միջանցքում կատարվողը հեռահար նպատակներ ունի, մասնավորապես` Ադրբեջանը փորձում է ճնշումների միջոցով հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ինչը, ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի համար կարմիր գիծ է, քանի որ այդ միջանցքի բացումով Իրանը կզրկվի Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով դուրս գալու հնարավորությունից։
«Իրանական կողմում իհարկե շատ լավ հասկանում են նաև Արցախի հայկական մնալու կարևորությունը։ Լավ գիտակցում են, որ Ադրբեջանի նպատակն Արցախը չէ, այլ ավելի հեռուն է` ընդհուպ Սյունիք, Երևան և Իրանի հյուսիսարևմտյան նահանգներ։ Հետևաբար` Արցախը որպես ամրոց–պաշտպան էր այս բոլոր տարածքների համար»,–ասաց Վարդանյանը։
Թեհրանում գիտակցում են, որ Ադրբեջանը միայնակ չէ, նրան աջակցում է Անկարան, իսկ Անկարայի ռազմավարության մեջ պարունակվող պանթյուրքիստական ուղերձն իրանցիները դիտարկում են որպես սեփական անվտանգության սպառնալիք:
Ինչպես նկատում է մեր զրուցակիցը, Իրանում նաև մտահոգված են Իսրայել–Ադրբեջան խորացող համագործակցությամբ։ Այս համատեքստում նա նկատում է, որ Ադրբեջանը հակաիրանական գործողությունների հարթակի է վերածվել։
Իրանագետի կարծիքով` Թեհրանի համար ներկայիս բարդ իրավիճակից ելքը կլինի Երևանի հետ փոխգործակցության ավելացումը, ուստի նախատեսվում է 2023 թվականին էլ ավելի ակտիվ քաղաքականություն վարել այդ ուղղությամբ։
2023-ին ՀՀ–ն կշարունակի իրանական ուղղությամբ 2 կարևոր ենթակայանների նորոգումը. փոխնախարար
Ստեղծված իրավիճակում հաշվի առնելով նաև իրանական կողմի հնարավորությունները և Թեհրանի շահագրգռվածությունը,Հայաստանը, Վարդանյանի կարծիքով, պետք է օգտվի և վերականգնի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
Փորձագետը կարծում է, որ Հնդկաստանը ևս կարևոր գործընկեր է, որը կարող է Հայաստանին աջակցել ռազմական ուժը վերականգնելու հարցերում`զենքեր մատակարարելով։
Վերադառնալով Իրանի հետ հարաբերությունների խորացմանը` փորձագետն ընդգծում է, որ կան մի շարք ուղղություններ, սակայն կարևոր է, որ բոլոր նախագծերն իրականացվեն երկարաժամկետ կտրվածքով։ Առաջին և կարևոր ուղղությունը տնտեսական համագործակցությունն է Իրանի հետ` Սյունիքում։ Այս համատեքստում դրական կարելի է համարել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը և մեր տնտեսության մեջ իրանական ներդրումների ծավալի ավելացումը։
Ընդհանուր առմամբ` Վարդանյանն Իրանի հետ տնտեսական համագործակցության վերջին երկու տարվա ցուցանիշները բարձր է գնահատում։ Իսկ այս տարվա ավարտին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել աննախադեպ` 700 միլիոն դոլարի։
Այս արդյունքը թեպետ ոգևորող է, սակայն բանն այն է, որ առևտրի ծավալն աճել է ոչ թե արտահանման, այլ ներկրումների հաշվին։
Իրանագետի կարծիքով` ՀՀ–ն պետք է իր առջև խնդիր դնի, որ ապագայում առևտուրը զարգանա նաև արտահանումների հաշվին։
Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն. Վարդան Ոսկանյան
Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, Վարդանյանը նշում է, որ ռազմատեխնիկական առումով Իրանը Հայաստանին կարող է աջակցել, և նման շշուկներ կան, սակայն այստեղ հնարավոր է` որոշակի վերապահումներ ունի Հայաստանը` վախենալով պատժամիջոցներից և ԱՄՆ–ի արձագանքից։
«Մեր դրությունն այնպիսին է, որ եթե տեխնիկա չունենք, ավելի վատ դրության մեջ ենք հայտնվելու։ Հետևաբար ՀՀ իշխանությունների պարտականությունն է բոլոր գործընկերներին բացատրել մեր դրությունը և ներկայացնել, թե ինչքանով է կարևոր մեզ համար Իրանից և ցանկացած այլ երկրից զինտեխնիկայի ձեռքբերումը»,–ասաց նա։
Վարդանյանը երկու երկրների հարաբերություններում կարևորում է նաև մեդիահամագործակցությունը, և Իրանի կողմից նման համագործակցության խորացման շահագրգռվածություն նկատում է։
Որպես օրինակ նա նշեց վերջերս իրանական պետական հեռուստաալիքին տված իր հարցազրույցը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Բաքվում և Անկարայում։
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունը կարող է վտանգավոր լինել. Իրանի դեսպան
Նրա խոսքով` Ադրբեջանում և Թուրքիայում հիստերիա է բարձրացել, որ Իրանի իշխանությունները երևանյան փորձագետին թույլ են տվել իրենց պետական ալիքով խոսել Արցախի իրական պատմության մասին: Վարդանյանն ընդգծում է` սա մեսիջ էր Իրանի կողմից, որն Ադրբեջանը շատ լավ հասկացել է։
Լրահոս
0