https://arm.sputniknews.ru/20221229/eraskhi-zvoramaseri-hvoghern-u-shinutjunnery-sepakanashnvorhel-en-qrgvorts-e-harucvel-53299748.html
Երասխի զորամասերի հողերն ու շինությունները սեփականաշնորհել են. քրգործ է հարուցվել
Երասխի զորամասերի հողերն ու շինությունները սեփականաշնորհել են. քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
«Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գրանցել են ոմն գնորդի անվամբ։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T15:34+0400
2022-12-29T15:34+0400
2022-12-29T15:35+0400
զորամաս
գույք
հող
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43652127_0:47:552:358_1920x0_80_0_0_c795c4288a617efa357de0831dcd8b96.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ, տեղեկանում ենք դատախազությունից։Մասնավորապես, նշվում է, որ վերոհիշյալ անձը ՊՆ պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա «հատուկ նշանակության» հողը և դրա վրա եղած շինությունները 2009թ. փետրվարի 2-ին որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ։ Ավելին, գնորդին տրվել է նաև սեփականության իրավունքի վկայական` այդպիսով խախտվել են մի շարք օրենքներ։ Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում էԲացի այդ, նույն պաշտոնատար անձը ՊՆ պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա «հատուկ նշանակության» հողը և դրա վրա եղած շինությունները, 2009թ. փետրվարի 16-ին որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և կրկին տրամադրել սեփականության իրավունքի վկայական:2022 թվականի դեկտեմբերի 28-ին կադաստրի կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագով մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացվել (Հ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով`անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43652127_6:0:546:405_1920x0_80_0_0_0f6965daa512fd0933fa3611ec6ca92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորամաս, գույք, հող, քրեական գործ
զորամաս, գույք, հող, քրեական գործ
Երասխի զորամասերի հողերն ու շինությունները սեփականաշնորհել են. քրգործ է հարուցվել
15:34 29.12.2022 (Թարմացված է: 15:35 29.12.2022) «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գրանցել են ոմն գնորդի անվամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ,
տեղեկանում ենք դատախազությունից։
Մասնավորապես, նշվում է, որ վերոհիշյալ անձը ՊՆ պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա «հատուկ նշանակության» հողը և դրա վրա եղած շինությունները 2009թ. փետրվարի 2-ին որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ։ Ավելին, գնորդին տրվել է նաև սեփականության իրավունքի վկայական` այդպիսով խախտվել են մի շարք օրենքներ։
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ՊՆ պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա «հատուկ նշանակության» հողը և դրա վրա եղած շինությունները, 2009թ. փետրվարի 16-ին որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և կրկին տրամադրել սեփականության իրավունքի վկայական:
2022 թվականի դեկտեմբերի 28-ին կադաստրի կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագով մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացվել (Հ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով`անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։