00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղերի դիֆիցիտ ՀՀ–ում. նախարարը չի ժխտում, բայց համաձայն չէ ներկրողների մեղադրանքների հետ

© Sputnik / Andranik GhazaryanԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի բռնկումից հետո դեղորայքի միջազգային շուկայում դեֆիցիտ է նկատվում։ Իրավիճակը սրվել է նաև Ուկրաինայում պատերազմի հետևանքով, իսկ Հայաստանում դրա համար նաև այլ պատճառներ կան։ Sputnik Արմենիան փորձել է հասկանալ խնդրի պատճառներն ու բարդության աստիճանը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Վերջին մեկ ամսում բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ հայաստանյան դեղատներում այլևս հնարավոր չէ կենսական անհրաժեշտության մի շարք դեղեր գտնել։ Առանց դեղատոմսի վաճառվող դեղեր իհարկե կան, բայց դեղատոմսով վաճառվող շատ դեղեր այլևս չեն ներկրվում Հայաստան։
«Հայաստանյան դեղատներում մի շարք հրատապ անհրաժեշտության դեղեր չկան ՀՀ առողջապահության նախարարության վարած նպատակաուղղված քաղաքականության հետևանքով` դեղերի շրջանառությունը մտցվել է փակուղի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:
Նրա խոսքով` բնակչության համար շատ կարևոր ու պահանջված դեղեր թույլ չեն տալիս ներկրել դրանց գրանցված չլինելու պատճառաբանությամբ։ Օրինակ՝ հաբիոտիկները` «Վիլպրաֆենը», «Վալտրեքսը», «Յունիդոքսը», « Ամոքսիցիլինը», «Ամոքսիկլավի» օշարակները և լայնորեն նշանակվող հարյուրավոր այլ հակաբիոտիկների դեֆիցիտ կա: Խնդիրներ կան նաև ցավազրկողների, սիրտանոթային հիվանդությունների պրեպարատների, արյան, շնչառական համակարգի դեղերի հետ կապված:
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան
«Իմանալով, որ 2022–ի հունվարի մեկից չգրանցված դեղերի ներմուծումն արգելվելու էր, այդ դեղերի որոշակի ծավալ ներկրել էինք, բայց այդ պաշարներն անվերջ չէին. վաղուց սպառվել են»,–ասում է Վարսանյանը։
Նշենք, որ ըստ մասնագետների` ոլորտի բնականոն աշխատանքի և բնակչությանն անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովելու համար շրջանառության մեջ պետք է լինի առնվազն 10 հազար անուն դեղ։ Այս պահի դրությամբ Հայաստանում կա մոտ 3800 անուն գրանցված դեղ:
Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են
Բացի այդ, ըստ օրենքի, Հայաստանում դեղերը գրանցվում են հինգ տարով, և շատ դեղերի գրանցման ժամկետը կա՛մ ավարտվել է, կա՛մ շուտով կավարտվի։ Հետևաբար` դրանցից շատերը կա՛մ հայտնվել են, կա՛մ էլ առաջիկայում կհայտնվեն չգրանցվածների ցանկում։
«Եթե պացիենտին նշանակվել է կոնկրետ դեղ, որը նաև անփոխարինելի է, նրան այդ պահին չի հետաքրքրում՝ դեղը գրանցված է, թե ոչ: Նրա հարազատը պետք է այդ դեղը որտեղից ուզում է` ճարի, որովհետև խոսքը կյանքի մասին է: Արդյունքում ոլորտը քաոսային վիճակում է , ու գներն էլ` մաքսանենգության ռիսկերի և օրինական շրջանառության դեֆիցիտի հետ կապված, անհիմն բարձր են: Դարձյալ կողոպտվում է բնակչությունը»,–ասում է Վարսանյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց, որ երկրում դեղորայքի հետ կապված խնդիրներ կան։
Նրա խոսքով` միջազգային շուկայում դեղորայքային դեֆիցիտը սկսվել է կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո։
Ըստ Ավանեսյանի`դա պայմանավորված է սպառման աճով, քանի որ Covid–ի հետևանքով նաև այլ հիվանդություններ են սրվում։ Բոլոր երկրներում էլ առողջապահական համակարգերը բավականին լարված են աշխատում առայսօր, անգամ Covid-ից հետո։
«Դա պայմանավորված է նաև լոգիստիկ շղթաների խաթարմամբ , ճանապարհների փակ լինելով։ Ցավոք սրտի, Ուկրաինայում պատերազմը ևս մի հանգամանք դարձավ, որ Հայաստան ներկրվող դեղորայքային գործընկերության որոշակի պայմանագրեր խաթարվեն, փոփոխվեն դրանց ներկրման ճանապարհները և այլն»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` իրենք հետևում են իրավիճակին, պարբերաբար դեֆիցիտ կազմող դեղորայքի մասին հաշվետվություններ են ունենում։ Նախարարը պարզաբանում է, որ եթե մեկ անվանում դեղի դեֆիցիտ կա, ապա շուկայում կան դրան փոխարինող կամ համարժեք տարբերակներ։
Այս հարցերը լուծելու համար ՀՀ դեղերի մասին օրենքը որոշակի ճկունություն ունի։ Մինչև 2023 թվականի փետրվար ամիսը դեղ ներկրողները հնարավորություն ունեն դիֆիցիտ կազմող դեղերը, որոնք հաստատվել են առողջապահության նախարարության կողմից և Հայաստանում գրանցված չեն, ներկրել եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրողներից։
«Սա ժամանակավոր գործիք է, որը երբեմն կիրառում ենք իրավիճակը մեղմելու համար, բայց հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ դեղորայքային միջազգային շուկայում դեֆիցիտ առկա է»,–ասում է նախարարը։
Ինչ վերաբերում է դեղորայքի գնին, նախարարի խոսքով` առանձնապես թանկացումներ չեն գրանցվել։
Որքան է պետք սպասել․ COVID-19-ի դեմ պատվաստումների սկզբում ՌԴ–ում դեղամիջոցի դեֆիցիտ կլինի
«Երբ ինչ–որ դեղի տեսակի չափաքանակ նվազում է, ապա դրա արժեքը կարող է նաև բարձրանալ, բայց ընդհանուր առմամբ դեղորայքի շուկայի գնահատված և հաստատված գնաճ չենք կարող ֆիքսել»,–ասաց նա։
Բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարություննյան էլ իր հերթին մեզ հետ զրույցում նշեց, որ դեղատներում դեղորայքի պակասի համար նախարարությունը մեղք չունի, քանի որ դեղորայք արտադրողն ինքն է որոշում կայացնում`երկրում ներկայացված լինե՞լ, թե՞ ոչ։
«Եթե լինում է այնպես, որ արտադրողն ուզում է դեղի գրանցումը կասեցնել և տալիս է բացատրություն այն մասին, որ շուկայում շատ քիչ վաճառք կա, այդ դեպքում նախարարությունը բավականին աշխատանք է տանում, որպեսզի դա տեղի չունենա և դեղը շարունակաբար գրանցված մնա մինչև դեղի գրանցման ժամկետի ավարտը։ Շատ դեղեր կան, որ գրանցված են ՀՀ–ում, բայցչեն էլ ներմուծվում, որովհետև դեղի վաճառքի ծավալները փոքր են»,–ասաց նա։
Հարությունյանն ընդգծեց, որ բոլոր երկրներում էլ դեղերի գրանցումը պարտադիր է և միայն բացառիկ դեպքերում` արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ են չգրանցված դեղեր թույլատրում ներմուծել, ինչը Հայաստանում եղել է 2019-20 թվականներին։
«Գրեթե 2 տարի մենք շուկայում դեղերի հասանելիության հետ կապված խնդիրներ չենք ունեցել։ Բայց դա մեծ բեռ է մեր փորձագիտական կենտրոնի համար, քանի որ չգրանցված դեղերը մեզ մոտ չունեն որոշակի նմուշներ և դեղի համեմատություն, նույնականացում անելու համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում, ծախսվում է ահռելի մարդկային ռեսուրս, չկան փաստաթղթեր։Դա մեծ աշխատանք է, որը մենք 1.5 տարի կատարել ենք, բայց այդպես շարունակել հնարավոր չէ »,–պարզաբանեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ դեղորայքի մատակարարներն ուզում են բոլոր երկրներից չգրանցված դեղերը բերել, ինչն անհնար է։ Այժմ, երբ չգրանցված դեղերի մուտքը երկիր արգելվում է, բացառությամբ մի քանի խումբ դեղերի, դեղագործական կազմակերպություններից շատերը կարող են դժգոհել, քանի որ իրենց համար շատ հեշտ և շահավետ է չգրանցված դեղ ներմուծելը, բայց դա պետության համար անվտանգային մեծ ռիսկեր է առաջացնում։
Բացի այդ, ըստ Հարությունյանի, երբ չգրանցված դեղերը հեշտությամբ մուտք են գործում երկիր, գրանցման իմաստն արժեզրկվում է, իրավատերերն այլևս չեն ցանկանում մեր Հայաստանում դեղ գրանցել։
Պետությունը կհամաֆինանսավորի բժշկական ապահովագրության վճարները. հարցազրույց Ավանեսյանի հետ
Պաշտոնյան հիշեցնում է, որ չգրանցված կամ գրանցված, բայց բացակայող դեղերի ներկրում թույլատրվում է նաև կառավարության 2019թ․փետրվարի 28-ի N202-Ն որոշման 2-րդ կետի 49 ենթակետով, ըստ որի` նաև ֆիզիկական անձինք կարող են դիմել լիազոր մարմին և, հիմնավորելով չգրանցված դեղի կիրառման անհրաժեշտությունը, ներկրել այն։
«Յուրաքանչյուր ֆիզիկական անձ իր կարիքների համար կարող է պատվիրել դեղորայք տարվա մեջ մեկ անգամ, 3 սպառողական փաթեթ`5 անվանում, համապատասխան դեղատոմսով»,–բացատրեց մասնագետը։
Եթե քաղաքացին պատվիրում և ստանում է 3 սպառողական փաթեթ, միանգամից Մաքսային բաժնում լրացնում է համապատասխան փաստաթղթերն ու պահեստից ստանում դեղերն առանց առողջապահության նախարարություն դիմելու։ Իսկ եթե 3 սպառողական փաթեթից ավել է անհրաժեշտ, ապա ֆիզիկական անձը պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնի նախարարություն և հիմնավորի։ Այնուհետև 5-6 աշխատանքային օրում ստանա համապատասխան թույլտվությունը, որի հետո արդեն մոտենա մաքսային բաժին և վերցնի պատվերը։
Նրա խոսքով` այժմ շաբաթական ամենաքիչը 6-7 նմանատիպ դիմում են ստանում։ Մինչ օրս, Հարությունյանի լխոսքով, քաղաքացիներից իրենց մասով դժգոհություններ, բողոքներ չեն ստացել։
Լրահոս
0