https://arm.sputniknews.ru/20221229/davit-tvonvojany-ksharunaki-mnal-kalanqi-tak-datarany-merzhel-e-mijnvordutjuny-53287855.html
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է 35 միլիոն դրամով Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T13:07+0400
2022-12-29T13:07+0400
2022-12-29T13:09+0400
դավիթ տոնոյան
դատ
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42933985_0:106:1600:1006_1920x0_80_0_0_dc06ac7983e263a4147bad2942e4e9d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Տոնոյանի փաստաբանների` խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։Նրա խոսքով` միջնորդության մերժման հիմքը, ըստ դատարանի, վկաների վրա ճնշում գործադրելու հանգամանքն է։Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելուԸստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42933985_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c90140456bc6472bbdebf29ae7eb72b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, դատ, գրավ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
13:07 29.12.2022 (Թարմացված է: 13:09 29.12.2022) Հակակոռուպցիոն դատարանը մերժել է 35 միլիոն դրամով Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Տոնոյանի փաստաբանների` խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Միջնորդել էինք խափանման միջոց կալանքը փոխել և գրավ կիրառել։ Տոնոյանն առաջարկել էր իր` ՊՆ–ից նվեր ստացած բնակարանը գրավի տակ դնել. այն գնահատվել էր 35 միլիոն դրամ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` միջնորդության մերժման հիմքը, ըստ դատարանի, վկաների վրա ճնշում գործադրելու հանգամանքն է։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
2021 թվականի սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: