00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թշնամիների հակազդեցությո՞ւն, թե՞ յուրայինների վերահսկողություն. նոր նախագծի խութերը

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխումը կամայականությունների տեղ է թողնում
Բաժանորդագրվել
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենսդրական նախագծին, որի ընդունման պարագայում ՀՀ կառավարությունը կարող է ռազմական դրության ժամանակ արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածները։
Իմաստ կա, որ յուրաքանչյուր պետություն ունենա օրենսդրական և իրավական որոշակի միջոցներ, որպեսզի պատերազմական իրավիճակում կարողանա կառավարել ինֆորմացիայի հոսքն ու արտահոսքերը, սակայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխումը լայն կամայականությունների տեղ է թողնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում։ Որպես հիմնավորում նախարարությունը նշում է, որ ռազմական դրություն հայտարարելու նպատակն է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել ՀՀ–ի վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում։
«Ժամանակակից պատերազմները կրում են նաև հիբրիդային բնույթ, երբ հակամարտող կողմերը փորձում են ամեն կերպ օգտագործել ինֆորմացիոն գործիքներ, սոցցանցեր և հասնել հակառակորդ երկրի քաղաքացիներին ու լրատվամիջոցներին, հետևաբար տեղին է կիրառել հակազդող միջոցներ ու պաշտպանել հասարակությանը»,– նշեց Պապյանը։
Բայց մյուս կողմից էլ մեր զրուցակիցը տվյալ օրինագծում տեսնում է որոշակի հակասություններ։ Նա վկայակոչեց, մասնավորապես, 13-րդ հոդվածը, որում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է առգրավել տպագրական սարքերը, այսինքն` խոսքը չի վերաբերում տեղեկատվության կառավարմանը, այլ ամեն ինչ արվում է` հակազդելու ընդդիմությանը, ցուցարարներին, այսինքն` տվյալ օրինագիծն ընդունվելու դեպքում դառնալու է տոտալ վերահսկողության գործիք։
«Բոլորը հիշում են, թե ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մարդիկ դուրս եկան փողոց` փորձելով գրավել պետական շենքերը, հետևաբար վերոհիշյալ հոդվածի առկայությունը կապված է հենց այդ դեպքի հետ։ Մյուս հոդվածների առնչությամբ էլ կան որոշակի խնդիրներ։ Խոսք է գնում ինտերնետային կայքերի հասանելիության մասնակի սահմանափակման, արգելափակման մասին, սակայն ո՛չ տվյալ օրենքում, ո՛չ էլ հարակից օրենքներում չենք տեսնում այն մեխանիզմները, թե ումից պետք է պահանջել քայլերի համաչափության վերաբերյալ պարզաբանումներ։ Արդյոք նման կերպ ուղղակի չեն արգելափակվելու ընդդիմախոսների ձայները»,– ասաց Պապյանը։
Արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզությամբ չի զբաղվի. Գրիգորյան
Նրա դիտարկմամբ` պետք է նաև հասկանալ, թե որքանով է համարժեք ռազմահայրենասիրական բնույթի տեղեկատվության մատուցումը, քանի որ կա 44–օրյա պատերազմի տխուր փորձը, երբ հընթացս շարունակաբար հայտարարվում էր, թե հայկական կողմը հաղթում է, բայց վերջնարդյունքում կրեց պարտություն։ Պապյանի կարծիքով` պետությունը պետք է ունենա ամբողջական համակարգված ծրագիր, որը ներառում է հանրության մեդիագրագիտության մակարդակի բարձրացում, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ աղբյուրներից են օգտվում։
«Պետությունը պետք է ունենա նաև շատ ակտիվ ինֆորմացիոն ռազմավարություն, որովհետև պատերազմական իրավիճակում կեղծ լուրերը տարածվում են, երբ պատկան մարմինները դրանց չեն հակադարձում և մարդկանց հուզող հարցերը մնում են օդում կախված։ Իսկ երբ պետությունը կարողանում է արդյունավետ ու արագ կոմունիկացիա ապահովել թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար, այդ ժամանակ ֆեյքերն արագ չեն տարածվում»,- նշեց փորձագետը։
Պապյանի պնդմամբ` պետությունը պետք է աշխատի լուրջ լրատվամիջոցների ու փաստեր ստուգողների հետ, քանի որ վերջինները կիրառում են և հրապարակում ապացուցողական բովանդակություն հրապարակայնորեն հասանելի գործիքներով։ Պետությունը նրանց պետք է տրամադրի անհրաժեշտ տեղակատվություն` հաղորդակցական գործընթացն ավելի որակով ու ճիշտ կազմակերպելու համար։
Նշենք, որ ըստ առաջարկվող փոփոխության` ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։
Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը կղեկավարի վարչապետը:
Լրահոս
0