00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունը կհամաֆինանսավորի բժշկական ապահովագրության վճարները. հարցազրույց Ավանեսյանի հետ

Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է բժշկական ապահովագրության ու էլեկտրոնային առողջապահության համակարգերի ներդրման, բուժաշխատողների վերապատրաստման ու աշխատավարձերի բարձրացման մասին։
Հայաստանում ներդրվող պարտադիր ապահովագրության համար կգործեն ֆիքսված գներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով 2023թ–ի անելիքները։

Հայաստանը դեռ պատրաստ չէ

2023թ–ից Հայաստանում նախատեսվում է ներդնել բժշկական պարտադիր ապահովագրության համակարգ։ Սակայն առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանը դեռ պատրաստ չէ համընդհանուր ապահովագրության, հետևաբար 2023թ–ը կլինի համակարգի ներդրման նախապատրաստական փուլը։
«Դրանից հետո 3 տարվա ընթացքում մենք, ավելի ու ավելի շատ քաղաքացիների ներգրավելով այս համակարգի մեջ, ի վերջո 2027թ–ին պետք է ունենանք համապարփակ պարտադիր ապահովագրական համակարգ»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով` Հայաստանում հարցվածների 70 տոկոսը կողմ է արտահայտվել ապահովագրական համակարգի ներդրմանը։ Ավելին, ըստ նրա, բժշկական ապահովագրության նկատմամբ հանրային պահանջ կա։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ ապահովագրական համակարգի շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են, բայց մի բան արդեն հստակ է` Հայաստանում կգործի ապահովագրության ֆիքսված վճար։ Տոկոսային հաշվարկի տարբերակից կառավարությունը որոշել է հրաժարվել։
Իսկ ֆիքսված վճարի չափը վերջնականապես կճշգրտվի 2023թ–ի ընթացքում կատարվելիք վերջնական հաշվարկների արդյունքում։
Ինչ վերաբերում է քաղաքացիների ֆինանսական հնարավորություններին, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պետությունը որոշ չափով համաֆինանսավորելու է ապահովագրական վճարները, բայց ոչ բոլորի համար։ Որքան ցածր լինի քաղաքացու եկամուտը, այնքան պետության կողմից կատարվող վճարումն ավելի մեծ կլինի։ Բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները պետությունից չեն համաֆինանսավորվի։

Բժշկական հետազոտությունների արդյունքները քաղաքացին կստանա «Արմեդ» հավելվածով

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ստեղծված «Արմեդ» էլեկտրոնային հավելվածն առաջիկայում կվերածվի էլեկտրոնային առողջապահության համընդհանուր համակարգի։
«Մենք նպատակ ունենք ամբողջ կլինիկական փաստաթղթերը` պատմագրերը, ամբուլատոր քարտերը, մատյանները ներառել «Արմեդ» համակարգում և ունենալ համապարփակ տեղեկատվական տվյալներ»,– ասաց նախարարը։
Այս պահին «Արմեդ» հավելվածով քաղաքացուն հասանելի տեղեկատվությունը սահմանափակ է, բայց, Ավանեսյանի խոսքով, առաջիկայում քաղաքացին կկարողանա իր հետազոտությունների արդյունքները ստանալ հեռախոսով` առանց բուժհիմնարկ կամ լաբորատորիա այցելելու։
Առողջապահության համակարգի թվայնացման գործընթացի շրջանակում 2022թ–ին Հայաստանում արդեն ստեղծվել են քաղցկեղի, հոգեկան առողջության, շաքարային դիաբետի էլեկտրոնային ռեգիստրները։ Ընթացքի մեջ է սրտանոթային հիվանդություններով հիվանդների ռեգիստրի ստեղծումը։
«Նման ռեգիստրների ստեղծման նպատակն է, որ դրանում պացիենտի ընդգրկվելուց հետո, իր համաձայնությամբ, բժշկական բոլոր կենտրոնները տվյալների հասանելիություն ունենան, և մենք չունենանք փաստաթղթերի կորուստ, հետազոտությունների կրկնակի, եռակի կրկնության դեպքեր։ Տարվա ընթացքում ռեգիստրում տվյալների ներբեռնման արդյունքում մենք տարեվերջին շատ հստակ վիճակագրություն ենք ունենում Հայաստանում տվյալ հիվանդության տարածվածության, բուժման վարման ու արդյունքների վերաբերյալ»,– ասաց նախարարը։

Բուժաշխատողների աշխատավարձերը կբարձրանան, բայց ոչ համահավասարության սկզբունքով

Հաջորդ տարվա կարևոր ուղղություններից մեկն էլ ամբուլատոր–պոլիկլինիկական ծառայությունների որակի բարձրացումն է` շենքային պայմաններից մինչև սարքավորումների ու անձնակազմի վերազինում։
2023թ–ին նախատեսված է մարզային 20 ամբուլատորիաների ու 5 պոլիկլինիկաների վերակառուցում ու վերազինում։ Երևանյան պոլիկլինիկաներում նույն աշխատանքները կիրականացվեն քաղաքային բյուջեի միջոցներով։ Նախատեսված բարեփոխումների արդյունքը, ըստ առողջապահության նախարարի, տեսանելի կլինի 2 տարի հետո։
Ինչ վերաբերում է պոլիկլինիկական ծառայությունների մասնագիտական ներուժին, Ավանեսյանը չի հերքում, որ այստեղ ևս լուրջ բարեփոխումների կարիք կա։
«Ցավոք, մեր թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների միջին տարիքը բավական բարձր է, ու մենք լրջորեն պետք է դիտարկենք սերնդափոխության հարցը»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ դրա համար կարևոր գործոն է աշխատավարձի չափը։
2023թ–ի բյուջեով բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման նպատակով 1.7 մլրդ դրամ է հատկացվել։ Բայց աշխատավարձերն ավելանալու են ոչ թե համահավասարության, այլ բոնուսային սկզբունքով` կախված ատեստավորման ցուցանիշներից։
Բացի այդ, կառավարությունը ֆինանսավորում է այն ապագա բժիշկների կրթությունը, որոնք պատրաստ կլինեն ավարտելուց հետո 3 տարի աշխատել պետության նշանակած վայրում։
«Նախկինում ժամկետը 5 տարի էր, ինչի արդյունքում որոշակի խնդիրներ էին առաջանում։ Մենք մի փոքր պարզեցրինք ծրագիրը, և ամեն տարի 50–ից ավելի մասնագետներ կլինիկական օրդինատուրա են ընդունվում այս ծրագրի շրջանակում»,– հայտնեց Ավանեսյանը։

Երբ խաղաղությունը կա, աշխատանքային խնդիրները հաղթահարելի են

Անցնող 2022թ–ը Անահիտ Ավանեսյանը բնութագրեց որպես աշխատանքային խիստ ծանրաբեռնված, լարված տարի։ Բայց անկախ տարվա ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձություններից` առողջապահության համակարգի նախանշված բարեփոխումները, նախարարի խոսքով, պետք է ամեն գնով իրագործվեն։
2023 թվականից Ավանեսյանի ամենամեծ սպասումը խաղաղությունն է։ «Երբ խաղաղությունը կա, աշխատանքային բոլոր խնդիրները լուծելի ու հաղթահարելի են»,– ասաց նա։
Նախարարի կարևոր մաղթանքը առողջությունն է, կոչը` հիշել առողջության մասին ու հոգալ մինչև այն կորցնելը։
Հարցազրույցում նախարարը խոսել է նաև առողջապահության ոլորտում առաջ եկած վերջին խնդիրների` Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ՀՀ–ում ու համաշխարհային շուկայում դեղորայքի դեֆիցիտի ու 2020թ–ի 44-օրյա պատերազմի զոհերի` մինչ օրս չհուղարկավորված մասունքները պետության կողմից հողին հանձնելու հավանականության մասին։
Լրահոս
0