https://arm.sputniknews.ru/20221228/martahravernervov-li-bajc-bvolvor-cucanishnervov-annakhadep-tari-unenq-pashinjan-53271114.html
Մարտահրավերներով լի, բայց բոլոր ցուցանիշներով աննախադեպ տարի ունենք. Փաշինյան
Մարտահրավերներով լի, բայց բոլոր ցուցանիշներով աննախադեպ տարի ունենք. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ. նա իր ելույթում նշել է, թե կառավարությունը կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում։ 28.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-28T21:27+0400
2022-12-28T21:27+0400
2022-12-28T21:36+0400
նիկոլ փաշինյան
կենտրոնական բանկ (կբ)
ամանոր
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1c/53268002_0:0:1601:901_1920x0_80_0_0_3402a8f285d888a5700492c68968296b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տարին աննախադեպ է եղել բանկային համակարգի շահույթների իմաստով` այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Նրա խոսքով` այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Բացի այդ, տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, վարկավորման ամենաբարձր ցուցանիշը 2020 թվականին է եղել։ Սա, ըստ Փաշինյանի, խոսում է այն մասին, որ կառավարության և ԿԲ վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, կարողացել են տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր։Փաշինյանը խոսել է նաև գնաճի մասին` ասելով. «Տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաև աղքատության ցուցանիշների վրա»։Նա նշել է նաև, որ տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել:Վարչապետի խոսքով` այս տարի անհանգստացած էին վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, ևհաճելի էր տեսնել, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ շատ մոտ են կամ առնվազն հատել են պատմական լավագույն միջինը։Անդրադառնալով բանկային համակարգին` վարչապետը նշել է, կարևոր է արձանագրել, որ կառավարությունը կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում։ Ըստ նրա` ՀՀ–ում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է:«Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է»,–ասել է նա։Փաշինյանը հավելել է, թե կուզենար ԿԲ–ի հետ համագործակցությունը 2 ուղղությամբ զարգացնեին. առաջինը բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին։ Երկրորդ ուղղությունն էլ հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1c/53268002_22:0:1443:1066_1920x0_80_0_0_a51608fc8905501634d2bd5ad614d830.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, կենտրոնական բանկ (կբ), ամանոր, հայաստան, տնտեսություն
նիկոլ փաշինյան, կենտրոնական բանկ (կբ), ամանոր, հայաստան, տնտեսություն
Մարտահրավերներով լի, բայց բոլոր ցուցանիշներով աննախադեպ տարի ունենք. Փաշինյան
21:27 28.12.2022 (Թարմացված է: 21:36 28.12.2022) Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ. նա իր ելույթում նշել է, թե կառավարությունը կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տարին աննախադեպ է եղել բանկային համակարգի շահույթների իմաստով` այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Մարդկանց ներհոսքը, որ եկել է ՀՀ աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք կլանել, որովհետև եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք»,–ասել է նա։
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Բացի այդ, տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, վարկավորման ամենաբարձր ցուցանիշը 2020 թվականին է եղել։ Սա, ըստ Փաշինյանի, խոսում է այն մասին, որ կառավարության և ԿԲ վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, կարողացել են տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր։
Փաշինյանը խոսել է նաև գնաճի մասին` ասելով. «Տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաև աղքատության ցուցանիշների վրա»։
Նա նշել է նաև, որ տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել:
Վարչապետի խոսքով` այս տարի անհանգստացած էին վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, ևհաճելի էր տեսնել, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ շատ մոտ են կամ առնվազն հատել են պատմական լավագույն միջինը։
Անդրադառնալով բանկային համակարգին` վարչապետը նշել է, կարևոր է արձանագրել, որ կառավարությունը կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում։ Ըստ նրա` ՀՀ–ում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
«Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է»,–ասել է նա։
Փաշինյանը հավելել է, թե կուզենար ԿԲ–ի հետ համագործակցությունը 2 ուղղությամբ զարգացնեին. առաջինը բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին։ Երկրորդ ուղղությունն էլ հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է: