https://arm.sputniknews.ru/20221228/hunvaric-eph-bvolvor-ashkhatakicneri-ashkhatavardzery-bardzranalu-en-tasy-tvokvosvov-papikjan-53272859.html
Հունվարից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Պապիկյան
Հունվարից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Պապիկյան
Sputnik Արմենիա
Պապիկյանը հայտնել է, որ առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի... 28.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-28T22:00+0400
2022-12-28T22:00+0400
2022-12-28T22:04+0400
երևանի պետական համալսարան (եպհ)
սուրեն պապիկյան
դավիթ ափոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1c/53272078_151:0:1289:640_1920x0_80_0_0_9354270145c137c0d09416fa24d44b44.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Նշենք, որ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։«Ի թիվս այլ որոշումների՝ հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը»,–գրել է Պապիկյանը։Նրա նշել է, որ այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձացվել էր տասը տոկոսով։ Բացի այդ, հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։Պապիկյանը հայտնել է, որ բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ։Միաժամանակ, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է, որ պետք է արձանագրել, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում բուհի կանոնադրությունը փոխվեց և կառավարումը կենտրոնացվեց օրվա իշխանության ձեռքում.«Որոշմանը դեմ քվեարկեցին հոգաբարձուների խորհրդի միայն ուսանող անդամները, կրկնում եմ՝ միայն ուսանողները, իսկ տարիներ շարունակ բուհական ինքնավարության կարևորության մասին թմբկահարողները կլռեն, որպեսզի շարունակեն պաշտոններ զբաղեցնել»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1c/53272078_416:0:1269:640_1920x0_80_0_0_49b26833a512951a8fa6903284da9bde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի պետական համալսարան (եպհ), սուրեն պապիկյան, դավիթ ափոյան
երևանի պետական համալսարան (եպհ), սուրեն պապիկյան, դավիթ ափոյան
Հունվարից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Պապիկյան
22:00 28.12.2022 (Թարմացված է: 22:04 28.12.2022) Պապիկյանը հայտնել է, որ առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։
«Ի թիվս այլ որոշումների՝ հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը»,–գրել է Պապիկյանը։
Նրա նշել է, որ այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձացվել էր տասը տոկոսով։ Բացի այդ, հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։
Պապիկյանը հայտնել է, որ բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ։
Միաժամանակ, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ իր հերթին
ֆեյսբուքյան էջում գրել է, որ պետք է արձանագրել, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում բուհի կանոնադրությունը փոխվեց և կառավարումը կենտրոնացվեց օրվա իշխանության ձեռքում.
«Որոշմանը դեմ քվեարկեցին հոգաբարձուների խորհրդի միայն ուսանող անդամները, կրկնում եմ՝ միայն ուսանողները, իսկ տարիներ շարունակ բուհական ինքնավարության կարևորության մասին թմբկահարողները կլռեն, որպեսզի շարունակեն պաշտոններ զբաղեցնել»։