https://arm.sputniknews.ru/20221228/hratap-mardasirakan-ajakcutjun-arcakhin-amn-teghakan-marminy-500-000-dvolar-ktramadri-53236924.html
Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. «Հայաստան» հիմնադրամը 500 000 դոլար կտրամադրի
Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. «Հայաստան» հիմնադրամը 500 000 դոլար կտրամադրի
Sputnik Արմենիա
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում ներկայացվել են Արցախին օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները։ 28.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-28T13:12+0400
2022-12-28T13:12+0400
2022-12-28T13:16+0400
հայաստան
արցախ
«հայաստան» համահայկական հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741067_0:107:2048:1259_1920x0_80_0_0_e36607d562965535d6bcb7b08db72db0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։Հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունն առաջացել է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։Նիստը վարել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։Տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամները, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները:Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։Ներկայացվել են Արցախին օգնություն տրամադրելու հնարավոր ուղիներն ու եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741067_114:0:1934:1365_1920x0_80_0_0_66432337b1282d884885c04a8171b161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, «հայաստան» համահայկական հիմնադրամ
հայաստան, արցախ, «հայաստան» համահայկական հիմնադրամ
Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. «Հայաստան» հիմնադրամը 500 000 դոլար կտրամադրի
13:12 28.12.2022 (Թարմացված է: 13:16 28.12.2022) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում ներկայացվել են Արցախին օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է
հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունն առաջացել է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։
Նիստը վարել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամները, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։
«Քննարկումների ընթացքում ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն հայտնեց անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Ներկայացվել են Արցախին օգնություն տրամադրելու հնարավոր ուղիներն ու եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։