https://arm.sputniknews.ru/20221228/bph-i-gitkhvorhurdy-pahanjum-e-hastatel-rektvori-yntrutjan-ardjunqnery-53261255.html
ԲՊՀ-ի գիտխորհուրդը պահանջում է հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները
ԲՊՀ-ի գիտխորհուրդը պահանջում է հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները
Sputnik Արմենիա
Ըստ գիտխորհրդի, ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու... 28.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-28T19:15+0400
2022-12-28T19:15+0400
2022-12-28T19:16+0400
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
ռեկտոր
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50960831_0:0:1600:901_1920x0_80_0_0_56653cb3716331c18634190c9f77f6ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը կարծում է, որ կառավարությունը պետք է անհապաղ հաստատի բուհի ռեկտորի ընտրության արդյունքները՝ համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել բուհի գիտական խորհուրդը։«Մենք՝ գիտական խորհրդի անդամներս, զարմանքով ու զայրույթով կարդացինք ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, որ ռեկտորի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Զարմանքով ու զայրույթով, որովհետև դժվար էր պատկերացնել, որ պետական մարմինները և իրավապահ կառույցները կդիմեն ցանկացած քայլի՝ ստվեր գցելու ռեկտորի ընտրության գործընթացի վրա»,–ասված է հայտարարության մեջ։ Ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն. Բրյուսովի համալսարանը պատասխանել է ՊՎԾ–ինՆշվում է, որ ընտրության հաջորդ աշխատանքային օրը առանց որևէ պաշտոնական մեկնաբանության աշխատանքից ազատվեցին ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:Նրանք հիշեցնում են, որ ռեկտորի ընտրության ժամանակ հաշվիչ հանձնաժողովը ղեկավարել է ԿԳՄՍ նախարար (այդ պահին՝ նախարարի տեղակալ) Ժաննա Անդրեասյանը: Նա հրապարակել է քվեարկության արդյունքները և հայտարարել, որ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է քվեարկության արդյունքները: Ուստի, ըստ գիտխորհրդի, ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար.«Մասնավորապես, Համբարձում Մաթևոսյանը, որը դեռևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրսևորում է անգործություն՝ հրաժարվելով ստորագրել հոգաբարձուների խորհրդի որոշումը և արձանագրությունը։ Իսկ ընտրությունից երկու շաբաթ անց հորինվել է հաղորդում՝ ինչ-որ անհասկանալի «կեղծիքների» վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ»։Նշվում է, որ բուհի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են պաշտպանելու գիտակրթական անխափան գործընթաց ունենալու իրենց իրավունքը: Խեղաթյուրված փաստեր են. Բրյուսովի համալսարանն արձագանքել է ռեկտորի վերաբերյալ հրապարակմանըՀիշեցնենք, որ դատախազությունը հայտարարել էր` Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ 2 քրեական գործ է հարուցվել։Դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:Հավելենք` դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50960831_37:0:1457:1065_1920x0_80_0_0_c39c385415f6dd4aec2951dbbb7b295a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, ռեկտոր, ընտրություններ
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, ռեկտոր, ընտրություններ
ԲՊՀ-ի գիտխորհուրդը պահանջում է հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները
19:15 28.12.2022 (Թարմացված է: 19:16 28.12.2022) Ըստ գիտխորհրդի, ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը կարծում է, որ կառավարությունը պետք է անհապաղ հաստատի բուհի ռեկտորի ընտրության արդյունքները՝ համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել
բուհի գիտական խորհուրդը։
«Մենք՝ գիտական խորհրդի անդամներս, զարմանքով ու զայրույթով կարդացինք ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, որ ռեկտորի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Զարմանքով ու զայրույթով, որովհետև դժվար էր պատկերացնել, որ պետական մարմինները և իրավապահ կառույցները կդիմեն ցանկացած քայլի՝ ստվեր գցելու ռեկտորի ընտրության գործընթացի վրա»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ընտրության հաջորդ աշխատանքային օրը առանց որևէ պաշտոնական մեկնաբանության աշխատանքից ազատվեցին ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նրանք հիշեցնում են, որ ռեկտորի ընտրության ժամանակ հաշվիչ հանձնաժողովը ղեկավարել է ԿԳՄՍ նախարար (այդ պահին՝ նախարարի տեղակալ) Ժաննա Անդրեասյանը: Նա հրապարակել է քվեարկության արդյունքները և հայտարարել, որ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է քվեարկության արդյունքները:
Ժաննա Անդրեասյանը և հաշվիչ հանձնաժողովի մյուս անդամները ստորագրել են նաև քվեարկության արդյունքները հաստատող արձանագրությունը: Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 10-ը ներկայացված են հիմնադրի և լիազոր մարմնի կողմից: Նրանցից որևէ մեկը նիստի ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ առարկություն չի ունեցել:
Ուստի, ըստ գիտխորհրդի, ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար.
«Մասնավորապես, Համբարձում Մաթևոսյանը, որը դեռևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրսևորում է անգործություն՝ հրաժարվելով ստորագրել հոգաբարձուների խորհրդի որոշումը և արձանագրությունը։ Իսկ ընտրությունից երկու շաբաթ անց հորինվել է հաղորդում՝ ինչ-որ անհասկանալի «կեղծիքների» վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ»։
Նշվում է, որ բուհի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են պաշտպանելու գիտակրթական անխափան գործընթաց ունենալու իրենց իրավունքը:
Հիշեցնենք, որ դատախազությունը հայտարարել էր` Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ
2 քրեական գործ է հարուցվել։
Դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր
Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Հավելենք`
դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։