https://arm.sputniknews.ru/20221228/pek-i-mijvocvov-2022-tvakanin-aveli-qan-23-mlrd-dram-verakangnvel-e-petbjuje-53234542.html
ՊԵԿ-ը 2022 թվականին պետբյուջե աննախադեպ գումար է վերականգնել` ավելի քան 23 մլրդ դրամ
ՊԵԿ-ը 2022 թվականին պետբյուջե աննախադեպ գումար է վերականգնել` ավելի քան 23 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցում է 6 անգամ։ 28.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-28T12:03+0400
2022-12-28T12:03+0400
2022-12-28T12:31+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
բյուջե
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2124/86/21248685_0:85:1600:985_1920x0_80_0_0_050b32f32b1905874c56894dffcd80a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից 2022 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ (57,5 մլն դոլար), հայտնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։Նշվում է, որ նախորդ տարիների համեմատ ցուցանիշն աննախադեպ է։ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին (ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն): ՊԵԿ քննչական վարչությունում հաշվետու ժամանակաշրջանում քննվել են նաև փողերի լվացման, խարդախության հանցակազմերով քրեական վարույթներ։ Դրանց քննության արդյունքներով հարուցված հանրային քրեական հետապնդումների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել տարբեր անձանց, 35 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազներին՝ վարույթները դատարան ուղարկելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2124/86/21248685_88:0:1512:1068_1920x0_80_0_0_50dceadefeaa354fe385ab0f02c733c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), բյուջե, հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ), բյուջե, հայաստան
ՊԵԿ-ը 2022 թվականին պետբյուջե աննախադեպ գումար է վերականգնել` ավելի քան 23 մլրդ դրամ
12:03 28.12.2022 (Թարմացված է: 12:31 28.12.2022) Նշվում է, որ այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցում է 6 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից 2022 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ (57,5 մլն դոլար),
հայտնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նախորդ տարիների համեմատ ցուցանիշն աննախադեպ է։
Վարույթ ընդունված և քննված քրեական վարույթներով է անցնող տարվա ընթացքում վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ոլորտն առաջին անգամ է նման շոշափելի արդյունք ապահովվել: Համեմատության համար նշվում է, որ 2021 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ դրամ, 2020 թվականին՝ շուրջ 2,5 մլրդ դրամ, 2019-ին՝ շուրջ 5,8 մլրդ դրամ, 2018 թվականի ընթացքում՝ շուրջ 8,5 մլրդ դրամ, իսկ 2017 թվականին վերականգնվել է մոտ 8,5 մլրդ դրամ պետությանը պատճառված վնաս»,– ասված է հաղորդագրությունում:
ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին (ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն): ՊԵԿ քննչական վարչությունում հաշվետու ժամանակաշրջանում քննվել են նաև փողերի լվացման, խարդախության հանցակազմերով քրեական վարույթներ։ Դրանց քննության արդյունքներով հարուցված հանրային քրեական հետապնդումների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել տարբեր անձանց, 35 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազներին՝ վարույթները դատարան ուղարկելու համար: