https://arm.sputniknews.ru/20221227/turqian-mtadir-e-sevtsvovjan-gazy-marti-verjin-miacnel-azgajin-hamakargin-53188340.html
Թուրքիան մտադիր է սևծովյան գազը մարտի վերջին միացնել ազգային համակարգին
Թուրքիան մտադիր է սևծովյան գազը մարտի վերջին միացնել ազգային համակարգին
Sputnik Արմենիա
Թուրքիայի էներգետիկայի նախարարը նշել է, որ Սև ծովի հանքերում գազի ընդհանուր պաշարները հասել են 710 մլրդ խմ–ի և գնահատվում են 1 տրիլիոն դոլար։ 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T12:26+0400
2022-12-27T12:26+0400
2022-12-27T12:26+0400
գազ
թուրքիա
սև ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28956175_0:320:3072:2048_1920x0_80_0_0_9e7be83b6234cbdb088e442889c7f68a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Սևծովյան գազը երկրի ազգային համակարգ կմտնի մարտի վերջին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ Սև ծովում գազի 58 մլրդ խմ պաշարով նոր հանքավայր է հայտնաբերվել, Սևծովյան հանքերում գազի ընդհանուր պաշարը հասել է 710 մլրդ խմ–ի և գնահատվում է 1 տրիլիոն դոլար։Ինչպես նշել է Դոնմեզը, հորատման աշխատանքները ծովի հատակին շարունակվում են, 50 նավ է ներգրավվել։Ավելի վաղ հայտնիր էր դարձել, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովում Սաքարյա հանքից 540 մլրդ խմ գազի արդյունահանման և տեղափոխման նախագծում։ Նախատեսվում է առաջին գազը հանքից Թուրքիա հասցնել 2023 թվականին։ Կանխատեսումների համաձայն` Սաքարյան առավելագույն արդյունահանման ռեժիմի կհասնի 2026 թվականին։
թուրքիա
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28956175_186:0:2917:2048_1920x0_80_0_0_9f0be4f7c3ba00f6611f3268dbfc6406.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, թուրքիա, սև ծով
Թուրքիան մտադիր է սևծովյան գազը մարտի վերջին միացնել ազգային համակարգին
Թուրքիայի էներգետիկայի նախարարը նշել է, որ Սև ծովի հանքերում գազի ընդհանուր պաշարները հասել են 710 մլրդ խմ–ի և գնահատվում են 1 տրիլիոն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Սևծովյան գազը երկրի ազգային համակարգ կմտնի մարտի վերջին։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ Սև ծովում գազի 58 մլրդ խմ պաշարով նոր հանքավայր է հայտնաբերվել, Սևծովյան հանքերում գազի ընդհանուր պաշարը հասել է 710 մլրդ խմ–ի և գնահատվում է 1 տրիլիոն դոլար։
Ինչպես նշել է Դոնմեզը, հորատման աշխատանքները ծովի հատակին շարունակվում են, 50 նավ է ներգրավվել։
«Փորձարկվում է այն գիծը, որով գազը ափ է դուրս բերվելու։ Մյուս կողմից, մենք 80%–ով ավարտել ենք ցամաքում շահագործման օբյեկտի շինարարությունը։ Առաջին փուլում օրական 10 մլն խմ գազ է վերամշակվելու։ Գազը համակարգին կմիացնենք մարտի վերջին», – ասել է նախարարը։
Ավելի վաղ հայտնիր էր դարձել, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովում Սաքարյա հանքից 540 մլրդ խմ գազի արդյունահանման և տեղափոխման նախագծում։ Նախատեսվում է առաջին գազը հանքից Թուրքիա հասցնել 2023 թվականին։ Կանխատեսումների համաձայն` Սաքարյան առավելագույն արդյունահանման ռեժիմի կհասնի 2026 թվականին։