https://arm.sputniknews.ru/20221227/sankt-peterburgum-pashinjany-alievn-u-putiny-zrucel-en-ereqvov-53194977.html
Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը զրուցել են երեքով
Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը զրուցել են երեքով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայունություն մտցնելը գխավոր հարցն է։ 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T14:11+0400
2022-12-27T14:11+0400
2022-12-27T14:43+0400
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53197262_0:0:1600:900_1920x0_80_0_0_c83b56ccf903ef145cecba9fb4fc4355.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում եռակողմ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:ՌԴ նախագահը խոսել է նաև տնտեսական ոլորտում հայ–ռուսական համագործակցության մասին։ «Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճը լավ արդյունք է»,–ասել է նա։Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:Հիշեցնենք` Փաշինյանը ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53197262_200:0:1400:900_1920x0_80_0_0_88d5f954b99860b0e0bd825bba22a81a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
վլադիմիր պուտին, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը զրուցել են երեքով
14:11 27.12.2022 (Թարմացված է: 14:43 27.12.2022) ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայունություն մտցնելը գխավոր հարցն է։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում եռակողմ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
«Մենք ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել զրույցը, և հաջողվել է երեքով խոսել։ Հարավային Կովկասում կայունություն մտցնելը և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ, մնում է գլխավոր հարցը։ Ինչպես և պայմանավորվել էինք, այս բոլոր մանրամասները կքննարկենք», - ասել Է
Պուտինը Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպմանը:
ՌԴ նախագահը խոսել է նաև տնտեսական ոլորտում հայ–ռուսական համագործակցության մասին։ «Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճը լավ արդյունք է»,–ասել է նա։
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում անցկացվել է
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով: