https://arm.sputniknews.ru/20221227/azh-nakhkin-patgamavvor-suren-manukjany-kmna-kalanqi-tak-53227089.html
ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ
ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ
Sputnik Արմենիա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգելու որոշում է ընդունել։ 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T21:19+0400
2022-12-27T21:19+0400
2022-12-27T21:25+0400
կալանք
պատգամավոր
սուրեն մանուկյան
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին գրում է Փաստինֆոն։Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին։«Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 11-ը»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։Հիշեցնենք` օգոստոսի 12-ին Սուրեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:Մինչ այդ` հուլիսի 28-ին, հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։Օգոստոսի 2–ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է և շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, իսկ օգոստոսի 11–ին հայտարարեց, որ իր հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, պատգամավոր, սուրեն մանուկյան, փաստաբան
կալանք, պատգամավոր, սուրեն մանուկյան, փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ
21:19 27.12.2022 (Թարմացված է: 21:25 27.12.2022) Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգելու որոշում է ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին գրում է
Փաստինֆոն։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին։
«Սուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 11-ը»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին
Սուրեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:
Մինչ այդ`
հուլիսի 28-ին, հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օգոստոսի 2–ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ
հայրը ողջ և առողջ գտնվել է և շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, իսկ օգոստոսի 11–ին հայտարարեց, որ իր հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։