https://arm.sputniknews.ru/20221227/aph-erkrneri-arajnvordnery-sankt-peterburgum-ditel-en-rusakan-tangarani-cucanmushnery-53191159.html
ԱՊՀ երկրների առաջնորդները Պետերբուրգում ծանոթացել են Ռուսական թանգարանի ցուցանմուշներին
ԱՊՀ երկրների առաջնորդները Պետերբուրգում ծանոթացել են Ռուսական թանգարանի ցուցանմուշներին
Sputnik Արմենիա
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգի են մեկնել անդամ պետությունների բոլոր ղեկավարները։ 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T13:10+0400
2022-12-27T13:10+0400
2022-12-27T14:59+0400
հայաստան
սանկտ պետերբուրգ
թանգարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53170620_0:122:3211:1928_1920x0_80_0_0_05d5179da00cb3eaee060e6ff1a1c644.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների առաջնորդները, որոնք Սանկտ Պետերբուրգ են մեկնել ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու, այսօր առավոտյան ծանոթացել են Ռուսական թանգարանի ցուցանմուշներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում գտնվող թանգարանում ցուցադրվում է աշխարհում ռուսական արվեստի ամենամեծ հավաքածուն։Նշենք, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն անցկացվել է երեկ` դեկտեմբերի 26-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:Հիշեցնենք` Փաշինյանը ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53170620_239:0:2970:2048_1920x0_80_0_0_bfe57d7ca5480b612b2c494cc3abcc9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սանկտ պետերբուրգ, թանգարան
հայաստան, սանկտ պետերբուրգ, թանգարան
ԱՊՀ երկրների առաջնորդները Պետերբուրգում ծանոթացել են Ռուսական թանգարանի ցուցանմուշներին
13:10 27.12.2022 (Թարմացված է: 14:59 27.12.2022) ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգի են մեկնել անդամ պետությունների բոլոր ղեկավարները։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների առաջնորդները, որոնք Սանկտ Պետերբուրգ են մեկնել ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու, այսօր առավոտյան ծանոթացել են Ռուսական թանգարանի ցուցանմուշներին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում գտնվող թանգարանում ցուցադրվում է աշխարհում ռուսական արվեստի ամենամեծ հավաքածուն։
Նշենք, որ
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն անցկացվել է երեկ` դեկտեմբերի 26-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով: