https://arm.sputniknews.ru/20221227/amnn-yst-eutjan-sparnum-e-fizikapes-veracnel-rd-nakhagahin-lavrvov-53185190.html
ԱՄՆ–ն, ըստ էության, սպառնում է ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահին. Լավրով
ԱՄՆ–ն, ըստ էության, սպառնում է ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահին. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովի խոսքով` Արևմուտքի կողմից իրականացվող՝ Ռուսաստանի համընդհանուր զսպման քաղաքականությունը կարող է հանգեցնել միջուկային տերությունների բախման։ 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T10:01+0400
2022-12-27T10:01+0400
2022-12-27T10:01+0400
արևմուտք
սերգեյ լավրով
ռուսաստան
պենտագոն
վլադիմիր պուտին
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349923_0:0:3065:1725_1920x0_80_0_0_f5beee5da015b132e2a3438ce26fecee.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Կրեմլին «գլխատող հարված» հասցնելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունները, ըստ էության, խոսում են ՌԴ նախագահին ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ըստ նրա` Արևմուտքի քաղաքականությունն ընդհանուր առմամբ ուղղված է Ռուսաստանի համընդհանուր զսպմանը ու հղի է միջուկային տերությունների ռազմական անմիջական բախման վտանգով։Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքը մշտապես «անպատասխանատու շահարկումներ է անում առ այն, որ Ռուսաստանն իբրև շուտով Ուկրաինայի դեմ միջուկային զենք է կիրառելու»։ՌԴ նախարարը շեշտել է՝ Մոսկվան դարձյալ կրկնում է, որ միջուկային պատերազմում հաղթող լինել չի կարող, «և այն երբեք չպետք է սանձազերծվի»։
արևմուտք
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51349923_87:0:2818:2048_1920x0_80_0_0_3202b321b933f3c9fca0b88fb656b2f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արևմուտք, սերգեյ լավրով, ռուսաստան, պենտագոն, վլադիմիր պուտին, միջուկային զենք
արևմուտք, սերգեյ լավրով, ռուսաստան, պենտագոն, վլադիմիր պուտին, միջուկային զենք
ԱՄՆ–ն, ըստ էության, սպառնում է ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահին. Լավրով
Սերգեյ Լավրովի խոսքով` Արևմուտքի կողմից իրականացվող՝ Ռուսաստանի համընդհանուր զսպման քաղաքականությունը կարող է հանգեցնել միջուկային տերությունների բախման։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Կրեմլին «գլխատող հարված» հասցնելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունները, ըստ էության, խոսում են ՌԴ նախագահին ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ամենահեռուն Վաշինգտոնում են գնացել. այնտեղ որոշ «անանուն պաշտոնական այրեր» Պենտագոնից փաստացի սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, խոսքը, ըստ էության, Ռուսաստանի պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին է։ Եթե նման գաղափարներ որևէ մեկն իսկապես ունի, նա պետք է շատ լավ մտածի դրա հնարավոր հետևանքների մասին», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ըստ նրա` Արևմուտքի քաղաքականությունն ընդհանուր առմամբ ուղղված է Ռուսաստանի համընդհանուր զսպմանը ու հղի է միջուկային տերությունների ռազմական անմիջական բախման վտանգով։
Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքը մշտապես «անպատասխանատու շահարկումներ է անում առ այն, որ Ռուսաստանն իբրև շուտով Ուկրաինայի դեմ միջուկային զենք է կիրառելու»։
ՌԴ նախարարը շեշտել է՝ Մոսկվան դարձյալ կրկնում է, որ միջուկային պատերազմում հաղթող լինել չի կարող, «և այն երբեք չպետք է սանձազերծվի»։